20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Տակից դուրս չեն գալիս». Հրապարակ

Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը։ Վերջինս բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը.

«Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լավ չէ, որ եկել է»։ Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով. 

«Տարոն, էս դու ես եկել քաղաքապետի փոխարեն»։ Առհասարակ, Վովա Գասպարյանը շատ է սիրում աջ ու ձախ հումորներ անել տարբեր մարդկանց վրա, նրանք էլ դժվարանում են համարժեք պատասխան տալ, միայն լուռ ժպտում են, եթե նույնիսկ հումորը կծու է լինում՝ ուժայինների հետ կատակ անել չի կարելի։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ