26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ավրորա»-ի քրիստոնյա հերոսները եւ քրիստոնյա հայ բժիշկները. Առավոտ

Կարծում եմ’ հնարավոր չէր առանց հուզմունքի դիտել «Ավրորա» միջազգային մարդա­սիրական մրցանակաբաշխությունը, չհիանալ թեկնածուների մարդկային որակներով: Երեւի պատահական չէ, որ թեկնածուների մեջ շատ էին բժիշկները: Չէ՞ որ այդ մասնագի­տությունն ու մարդասիրությունը կա­րելի է նույնացնել:

Այս տարվա մրցանակակիր Թոմ Քաթինայի խոսքը՝ «Ինձ որպես բրիստոնյա եւ որպես մարդ, պար­տավորված եմ գգում օգնել դիմացինիս», առիթ դարձավ գրելու այս հոդվածը, քանի որ ակամա զուգա­հեռներ էի անցկացնում «Ավրորայի» թեկնածուների եւ մեր բժիշկների գործունեության միջեւ:

Վերջերս պոլիկլինիկայից ուղեգիր էի վերցրել 19-ամյա տղայիս հետա­զոտության տանելու համար: Նա 2- րդ կարգի հաշմանդամ է, ունի խոս­քի եւ տեսողության խանգարում: «Քանաքեո-Զեյթուն» բժշկական կենտրոնի աչքի կլինիկայի աոաջին հարկում տեսնելով ուղեգիրս՝ ուղար­կեցին զննման սենյակ: Այդտեղ բու­ժաշխատողը զննելով ուղեգիրս՝ վերադարձրեց՝ ասելով, որ չեն կարող սպասարկել, քանի որ որպես ախ­տորոշում գրված էր «խոսքի եւ տե­սողության խանգարում», իսկ իրենք խոսքի խանգարման հետ կապ չու­նեն: Երբ ասացի, որ հաջորդ կե­տում նշված է՝ տեսողության ստու­գում, նորից կարդաց ուղեգիրը, վե­րադարձրեց՝ այս անգամ պատճա­ռաբանելով, թե գրված չէ, որ հենց իրե՜նց հիվանդանոց են ուղարկել: Ասացի, որ հարցրել են, թե որտեղ եմ տանելու, ես էլ ասել եմ՝ կամ «Մալայան», կամ 8-րդ, բայց բու­ժաշխատողն անդրդվելի էր:

Վիրավորված ուզում էի վերադառ­նալ, բայց նորից զննեցի ուղեգիրը եւ տեսա, որ այնտեղ այդպիսի կետ չկա: Վերադարձա զննման սենյակ, աշխատողից պահանջեցի ցույց տալ այն կետը, որտեղ պետք է գր­ված լիներ իր պահանջը: Նա նո­րից աչքի անցկացրեց ուղեգիրը, այս անգամ էլ ասաց, թե ճիշտ է, այդպիսի կետ չկա, բայց ուղեգրի ներքեւի մասում պետք է գրեին, եւ խորհուրդ տվեց դիմել կենտրոնի ղեկավարին:

Կենտրոնի ղեկավարը, որ տարի­քով տղամարդ էր, լսեց ինձ, զննեց ուղեգիրը, հետո ասաց՝ եկեք գնանք տեղակալի մոտ: Միասին դուրս եկանք միջանցք, բայց տեղակալին չհասանք, քանի որ կենտրոնի ղե­կավարը «ելքը» գտավ, ասաց, որ պետք է ուղեգիրը տանեմ զինկոմի­սարիատ, որպեսզի նրանք մակագ­րեն, թե՝ դեմ չեն: Զարմացած հա­յացքիս եւ հարցիս՝ զինկոմիսարի­ատն ի՞նչ կապ ունի, ասաց՝ ձեր տղան գինակոչային տարիքի է: Պատասխանեցի, որ նա 2-րդ կար­գի հաշմանդամ է, ինչի մասին գր­ված է ուղեգրում, եւ ազատված է զինծառայությունից: Ասածս որեւէ հետեւանք չունեցավ:

Որոշել էի հաջորդ օրը զանգել առողջապահության նախարարու­թյան թեժ գիծ կամ այցելել նախա­րարություն՝ բողոքելու, սակայն մտադրությունս չիրականացրի՝ հասկանալով, որ դրա համար ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ավելորդ նյարդեր, մանավանդ գիտակցում էի, որ ոչինչ էլ չի փոխվի:

Զանգահարեցի մեկ այլ բժշկա­կան կենտրոն, հետաքրքրվեցի, թե կարո՞ղ եմ ուղեգրով դիմել իրենց: Սիրով պատասխանեցին, որ կա­րող եմ, նույնիսկ ժամ նշանակեցին: Նշված ժամին բժիշկը շատ բարյա­ցակամ ընդունեց մեզ, զննեց առանց ուղեգրի վրա ուշադրություն դարձնելու, նշանակումներ կատա­րեց, հետո ուղեգիրը վերադարձրեց եւ ասաց, որ երկու ամիս հետո նո­րից իրեն դիմենք: Հետաքրքրվեցի, թե որքան պետք է վճարեմ, ասաց՝ ոչինչ: Ես նույնիսկ խնդրեցի, որ­պեսզի ընդունի իմ աոաջարկած գումարը՝ որպես շնորհակայություն, որպեսզի ես հանգիստ լինեմ, ինձ լավ զգամ, բայց բժիշկը մերժեց՝ պատասխանելով. «Իսկ չե՞ք ուզում, որ ես ինձ լավ զգամ»: Այս բուժ­կենտրոնի եւ բժշկի անունը չեմ գրում, որպեսզի տպավորություն չլինի, թե գովազդում եմ:

Համեմատում եմ բժիշկների վերա­բերմունքը հիվանդների հանդեպ ու զարմանում՝ որքան տարբեր են նրանք: Ես ցավում եմ, որ մեզ մոտ կան բժիշկներ, բուժաշխատողներ, որոնք «որպես քրիստոնյա եւ որպես մարդ» զլանում են կատարել իրենց մասնագիտական, նույնիսկ թեթեւ զննման պարտականությունները:

Հ. Գ. Ես որպես հայ եւ Հայաս­տանի Հանրապետության քաղաքացի՝ ուզում եմ, որ իսկապես ար­ժանի լինենք «Ավրորայի» հերոսնե­րին ու մրցանակի հավակնորդ, աֆղանստանցի Ջամիլա Աֆղանիի հայտնած՝ «Ուզում եմ իմ երկիրն էլ դառնա Հայաստան» պար­տավորեցնող ցանկությանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ