26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Մուտիլովշիկություն» ՝ անակնկալ Ծառուկյանին. Ժողովուրդ

Խորհրդարանը երեկ 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության ծրագիրը: Չնայած դեմ ձայների պատկառելի թվին, իշխող կուսակցությունը, կարծես թե, գոհ էր մնացել արդյունքից եւ որոշել էր իր ձեւով շնորհակալություն հայտնել կառավարության ներկայացուցիչներին: Թերթի տեղեկություններով՝ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հենց խորհրդարանում ֆուրշետ էր կազմակերպել կառավարության ներկայացուցիչների համար: Իսկ կոնյակի […]

Ցավոտ է լինելու. 168 Ժամ

Բանակցություններում ներգրավվելը, իհարկե, լավ է, բայց խնդիրն այն է, որ կողմերը սկզբունքորեն շատ տարբեր կերպով են հասկանում բուն բանակցությունները և դրանց վերջնական արդյունքը։ Եվ այն, ինչ մի կողմի համար փոխզիջում է, մյուս կողմի համար բոլորովին էլ փոխզիջում չէ. յուրաքանչյուր կողմը խնդրի լուծումը տեսնում է բացառապես իր սցենարով, և այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Բայց յուրաքանչյուր […]

Կոստանյանից հետո. Հրապարակ

Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյա­նից դժգոհությունները գնալով խորանում են: Անհավասարակշիռ Եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է’ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում: Որեւէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալի- ներն ինքնակամ հեռանան: Օրինակ’ մոտ մեկ-երկու ամիս առաջնա քաղաքի լավա­գույն […]

Նոր բարդություններ վարորդների համար. Հրապարակ

Ճանապարհային ոստիկա­նության որոշումը՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում երթեւեկության առա­վելությունը հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին տալու մասին, բարդությունների առաջ է կանգնեցրել վարորդներին: Բանն այն է, որ այսուհետ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: Իսկ դա խցանումների պատճառ է դառ­նում հատկապես օրվա […]

«Հրաժարականի դիմում». Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»: Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ […]

Արցախի ՊԲ-ն անցել է պատժիչ գործողությունների. Հայկական Ժամանակ

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերջին երկու օրերին հայկական կողմը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից գնդակոծում է ադրբեջանական դիրքերը: Զոհերի կամ վիրավորների մասին Բաքուն լռում է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է նաեւ դիվերսիոն հարձակումների փորձերի մասին, նշելով որ դրանք ձախողվում են, նույնիսկ հայ դիվերսանտի գերեվարման մասին են հայտնում: Շփման գծում վերջին օրերի իրադարձությունները կապված են հունիսի 16-ին […]

«Ջրո՞ւմ են». Իրավունք

ԱԱԾ վարույթում քննվող աղմկահարույց «Իգլայի» գործով հայտարարվել է նախաքննության ավարտ: Այս մասին թերթի հետ զրույցում ասաց կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը. – Գործի նյութերին ծանոթանալուց հե­տո աոավել մանրամասն կներկայացնեմ: Այս պահին կարող եմ ասել, որ իմ պաշտ­պանյալի մեղադրանքը մեղմացվել է: մաս­նավորապես’ ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով մեղադ­րանքը՝ ռազմամթերքի մաքսանենգությու­նը վերացվել է, […]

ԱԺ-ում սարսափով սպասում են. Հրապարակ

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նոր բարքեր է սահմանել, ինչը բողոքի ալիք է բարձրացրել։ Արա Սաղաթելյանը խստացրել է աշխատանքային գրաֆիկը՝ պարտադրելով բոլորին աշխատավայրում լինել առավոտյան ժամը 9-ին եւ 6-ից շուտ չհեռանալ։ Մինչ այդ ԱԺ-ն որոշ օգնական-խորհրդականների համար ժամանցի վայր էր, գալիս էին միայն նիստերի օրերին՝ իրենց ցուցադրելու համար։ Աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Թովմասյանն զբաղված էր օրենքներ ու […]

Արգամի «անդավաճան սերը». Հրապարակ

Կառավարության նիստի օրակարգի նախագծից տեղեկացանք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նոյեմբերի 5-ին է՝ չորս ամիս անց: Այս նախագիծը կառավարության հավանությանը կներկայացնի տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Իսկ մինչ ընտրությունները՝ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, պատգամավորի իր գործունեությանը զուգահեռ, շարունակում է դե ֆակտո «քաղաքապետություն» անել Արտաշատում, ընդ որում՝ ավելի լայն թափով ու էնտուզիազմով, քան երբ […]

Ամուսինը Նաիրային խփել է ոտքերով, աղջիկները ծաղրել են մորը. Առավոտ

Արա Խաչատրյանը բռնության է ենթարկել կնոջը՝ Նաիրա Սմբատյանին, սակայն դատարանը քրեական գործ հարուցելու համար հանցակազմ չի տեսնում: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Նաիրա Սմբատյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանն անհիմն որոշում համարեց այն, որ ծեծի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կասեցվել՝ մեղավոր անձի անհայտ լինելու հիմքով: Փաստաբանը պատմեց, որ Նաիրա Սմբատյանը պարբերաբար իր ամուսնու՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի