26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոստանյանից հետո. Հրապարակ

Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյա­նից դժգոհությունները գնալով խորանում են: Անհավասարակշիռ Եւ էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է’ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում: Որեւէ մեկի հետ ակնհայտ առճակատման չի գնում, սակայն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ անցանկալի- ներն ինքնակամ հեռանան: Օրինակ’ մոտ մեկ-երկու ամիս առաջնա քաղաքի լավա­գույն դատախազներից մեկին տեղափո- խել էր մարզ, վերջինս էլ վիրավորվել էր, դիմում գրել եւ հեռացել: Մեր տեղեկու­թյուններով’ դատախազի հետ կոնֆլիկտի արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյա-նը: Նա Կոստանյանի համակուրսեցին է:

Աշխատանքից ազատվելու լուրը մեգ հետ զրույցում հաստատեց ինքը’ դատախա­զը: «Ոտքերի վարիկոզ ունեմ, պետք է մեկնեմ բուժման»,- ասաց նա: Իսկ գուցե կոնֆլիկտ եք ունեցել Արթուր Դավթյա­նի հետ, Մելիք-Սարգսյանը կտրականա­պես հերքեց’ նշելով. «Պարոն Դավթյանն իմ ընկերն է, երկար տարիներ աշխատել ենք»: Իսկ մեզ թվում է, թե Գեւորգ Կոստանյանն է Ձեր ընկերը, համակուրսեցին: «Պարոն Դավթյանն առավել եւս ընկեր է, Կոստանյանը համակուրսեցին է, Դավ­թյանը՝ ընկերը»:

Միեւնույն ժամանակ դատախազը նշեց, որ առողջական հարցե­րը կարգավորելուց հետո հնարավոր է սեպտեմբերից վերադառնա աշխատանքի: Նշենք, որ Համբարձում Մելիք-Սարգսյանը ՍԵւանի կայազորի զինվորական դատա­խազն էր, նա Արարատի մարզի դատա­խազ է նշանակվել 2013թ. նոյեմբերին՝ Կոստանյանի հրամանով:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ