27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիևի գլխին սառը ցնցուղ. հիմա է պետք անել. 168 Ժամ

«Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը: Թե­պետ զգացողություն կա, որ Բաքուն առայժմ վա­խենում է լայնամասշտւսբ պատերազմից, քանի որ դա կնշանակեր վա-բանկ գնալ: Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականություն ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռաց­ված են: Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը, ներդրող­ները կհեռանքւն, խողովակները կայրվեն, իսկ բա­նակին պետք է կերակրել: Իմ կարծիքով ադրբե­ջանական կողմը ցանկանում է սահմանափակ լարում մտցնել, որպեսզի այն հյուծի հայերին, սակայն չտեղափոխվի այն փուլ, երբ ռազմավա­րական կետերն «Իսկանդերի» թիրախ կդառ­նան»,-  ասել է Միջազգային իրա­վունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով օրերս հայ-ադրբեջանական սահմանագծում Ադրբեջանի կողմից իրադրության հերթական լարումը:

Ըստ նրա եթե Ադրբեջանը հայտարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափից դուրս գալու մասին, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախը, իսկ խաղաղարար առա­քելության ամբողջ «քաղցրությունը» կմնա ՌԴ-ին. «Այդ իսկ պատճառով Ալիևի գլխին սառը ցնցուղ հիմա է պետք լցնել, այլ ոչ թե հետո, երբ ստիպ­ված լինեն Բաքվից Երևան վազվզել նայելով, թե ինչպես է մի ամբողջ տարածաշրջան աղետի մեջ հայտնվում: Միաժամանակ, շատ ծանր հարցեր են միանգամից առաջ քաշվելու’ սկսած ՀԱՊԿ-ի բուն գոյության փաստից, վերջացրած պատմա­կան քաղաքակրթական ընտրությունից, որը պետք է կատարել»:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ