26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կկալանավորվի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեկ Աժ ում լրագրողների հետ ունեցած ճերղազրույցի ժամանակ հայտարա­րեց. որ իր ղեկավարած գերատեսչությունում վերջին ամիսներին կրճատվել է 483 հաստիր:

«Զուտ կառուցվածքային փոփոխության արդյուն­քում ձեւավորվել է նոր կառուցվածք եւ դրա հետեւ­անքով 483 հաստիք կրճատվել է: Տարիների ըն­թացքում ՊԵԿ-ը վերազինվել է, ՊԵԿ-ի տեղեկատ­վական տեխնոլոգիաների համակարգը, եւ դա պետք է ուշ թե շուտ բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի է քչանում եւ դրա արդյունքում ունեցել ենք այն, ինչ այսօր ունեցել ենք՝ կրճատումներ»,- ասել է Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ՊԵԿ մի շարք աշխատակիցների կալա­նավորումներին Հարությունյանն ասել է. «Եթե ինչ֊որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիա­զորությունները եւ լիազորություններից դուրս ինչ-որ գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է ՀՀ-ում գործող օրենքների շրջանակներում պատասխան տա»: Դիտարկմանը, որ «փոքր ձկներն» են կալանավորվում, ՊԵԿ նախագահը հակադարձել է. «Ես չգիտեմ մանր ձուկ, խոշոր ձուկ դուք ինչ նկա­տի ունեք, համենայնդերդս, եթե ունեք նման ինֆոր­մացիա, խնդրում եմ տրամադրեք, հավատացնում եմ, որ ձեր նշված մարդիկ կկալանավորվեն»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ