Միայն ԵԼՔ-ի կիսաավերակ տարածքում. Հրապարակ
Ազգային ժողովում թեեւ շարունակվում են 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, եւ առաջիկայում էլ 2 արտահերթ է սպասվում՝ մեկը ՍԵւանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվության հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է: Որոշ պատգամավորներ ավարտել են սենյակների նորոգումը, մյուսները բուռն գործընթացի մեջ են: Նորոգումները հիմնականում իրականացնում են պատգամավորները’ անձնական միջոցներով: Միայն «Ելք» խմբակցության կիսաավերակ տարածքում է Աժ-ն, որպես բարի կամքի դրսեւորում ընդդիմության նկատմամբ, փոքրիկ կոսմետիկ նորոգում անում: Գեներալները՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Ալիկ Սարգսյանը, հարեւանությամբ գտնվող իրենց սենյակներն են նորոգում՝ սեփական միջոցներով: «Գագպրոմ Արմենիան» նորոգել է իր երկարամյա խոսնակ Շուշան Սարդարւսւնի եւ Արփինե Հովհաննիսյանի սենյակները: Մարգարիտ Եսայանը նույնպես նորոգում է իր նոր սենյակը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: