26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նոր կոռուպցիոն սկանդալ է ի հայտ եկել. Հրապարակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կաշառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը։ Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ […]

Զբոսաշրջիկին ցնցել են հարսանքավոր մեծահարուստները. Հրապարակ

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից մեկն օրերս իր ամենացնցող տպավորությունը պատմեց։ Երեւան-Եղեգնաձոր ճանապարհին նա ականատես է եղել հարսանիքի՝ գերթանկարժեք մեքենաների շարասյունն ուղեկցել են մոտոներ, օրիգինալ մեքենաներ։ Իրենց ավտոբուսն անցել է շարասյան կողքով այն պահին, երբ մեքենաներից մեկի պատուհանն իջեցրել են եւ 100 դոլարանոցների մի տրցակ նետել ճամփեզրին կանգնած մարդկանց։ «Շատ եմ ճամփորդել, նման բան ոչ մի երկրում […]

Երրորդ պատերազմը. Իրատես

Մեկ տարի անց ապրիլյան քառօրյան սկսել են պատերազմ չանվանել, գերադասում են այլ եզրեր, հիմնավորումը՝ չորս օրը պատերազմ չէ: Սխալ է, կարճատև են արդի պատերազմները: Իսրայելը արաբական աշխարհի հետ վեցօրյա պատերազմում ներկա պետությունը ստեղծեց: Ի՞նչ էր հուլիսի 4-ը: Կանխված պատերա՞զմ, թե՞ հերթական սադրանք: Պատերազմ էր՝ տեղեկատվական: Բաքուն համաշխարհային աղմուկ բարձրացրեց սպանված Զահրա Գուլիևայի և Սահիբա Ալլահվերդիևայի […]

Ինչու Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը. Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, նա ոչ մի կերպ չանդրադարձավ իրենից անմիջապես առաջ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի «քուանշներին» ու «քյափը կապուտներին»: Չանդրադարձավ նաեւ բավականին լուրջ մեղադրանքներին, թե բանտերից բաց էին թողնվել մարդասպաններ, որոնք պետք է ապահովեին ձայներ ՀՀԿ-ի համար: Փաստորեն, Նիկոլի տերմինաբանությամբ […]

Ուշագրավ զարգացում Դոն Պիպոյի մահափորձի գործով. Ժողովուրդ

Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եւ ահա, թերթի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք:  […]

Ուշադրություն վարորդներին. ավելացել է վճարովի ավտոկայանատեղիների վարձը. Ժողովուրդ

Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: «Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գան­ձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձ­վի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ: «Փարկինգ սիթի սերվիսից» թերթին պարզաբանել են, որ մինչև հիմա իրենք […]

Կաթավածահար. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։ «Որ իրենք լրացուցիչ կարգադրիչներ չտանեն, լրացուցիչ մեքենաներ չհատկացնեն, թողնեն հանգիստ ընթանա, ոնց […]

«Բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ». Հրապարակ

Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգեւատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգեւատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․ «Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթիկայի հարց է»։ […]

Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. 168 ժամ

  «Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են: Դիվանագիտական ծառայության մասին օրենքը բավականին առանձգական է ժամկետների հարցում: Որպես կանոն՝ ժամկետը ֆիքսված է, բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան», – «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են դեսպանների աշխատանքից, և փոփոխություններ […]

ՀՅԴ-ն մարզպետների նշանակման հարցում դժվարանում է հստակ կողմորոշվել. Փաստ

  ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն իր երեք նախարարների հարցում կայուն ընտրություն է կատարել և ընտրություններից հետո նրանց նորից նշանակել իրենց պաշտոններում։ Իսկ այ մարզպետների հարցում խնդիրներ ունի։ Ստացվում է, որ բոլոր դաշնակցականները նախարար կարող են աշխատել, իսկ մարզպետ՝ ոչ։ Շիրակի մարզպետ նշանակված Հովսեփ Սիմոնյանը պաշտոնավարեց մոտ մեկ տարի։ Նրան հանեցին՝ փոխարինելով Արթուր Խաչատրյանով։ Հիմա էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի