27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը. Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը: Սակայն, ի զարմանս բոլորի, նա ոչ մի կերպ չանդրադարձավ իրենից անմիջապես առաջ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի «քուանշներին» ու «քյափը կապուտներին»:

Չանդրադարձավ նաեւ բավականին լուրջ մեղադրանքներին, թե բանտերից բաց էին թողնվել մարդասպաններ, որոնք պետք է ապահովեին ձայներ ՀՀԿ-ի համար: Փաստորեն, Նիկոլի տերմինաբանությամբ ասած, Կոստանյանը «չսրեց» Նիկոլի քուանշը:

Կոստանյանի ելույթի հիմնական մասը հիշեցնում էր մասամբ դատախազության աշխատանքի նոր մեթոդների վերաբերյալ դասախոսություն, մասամբ էլ՝ ընդդիմադիր պատգամավորի կողմից հնչեցվող մտահոգություններ: Սակայն Կոստանյանի ելույթի բարձրաոճ տոնայնությունը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նրան հասավ ԱԺ նախագահի գրությունը:

Նա, աչքի պոչով այն կարդալով, կտրուկ իջեցրեց ձայնը, փոխեց դեմքի արտահայտությունը եւ սկսեց խոսել այն մասին, որ նա եւ ՀՀԿ խմբակցությունը վստահում են գլխավոր դատախազին, եւ այդ ոճի մեջ եւս մի 2 րոպե խոսելով ավարտեց ելույթը:

Թե ինչ էր գրված այդ թղթի վրա, որն այդպիսի մոգակա ազդեցություն տվեց Կոստանյանի վրա, կիմանան միայն ինքը եւ ԱԺ նախագահ Բաբլոյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ