12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

«Բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ». Հրապարակ

Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգեւատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգեւատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․ «Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթիկայի հարց է»։

Կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազներ խրախուսվել են՝ մի քանիսը շնորհակալագրեր են ստացել՝ վաստակի համար, կրծքանշաններ, մեդալներ։ Դատախազներից 2-ն էլ դրամական խրախուսանք՝ 200 հազար դրամ։ Ովքե՞ր են այդ երկուսը, քննչականից չպատասխանեցին՝ անձնական տվյալներ չեն կարող հայտնել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ