26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Ի՞նչ անի խեղճ նախագահը, երբ անընդհատ ուզում են լափել ». Հրապարակ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հի­շեցնում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայե­րենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ, իսկ այլ լեզուն որեւէ երկրում պետական կարգավիճակ է ստանում, երբ բնակչությունը մի­ատարր չէ: «Օրինակ Բելառուսում, Ղազախստանում, բայց Հայաստանի նման երկրում բացարձակ կարիք չկա ունենալ որեւէ պաշտոնական երկրորդ լեզու, որովհետեւ բնակչու­թյունը միատարր է, եւ […]

Սերժ Սարգսյանը ներե՞ լ է. Հայկական Ժամանակ

տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռեւս 2016 թվականին: Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության […]

Չսպասեք. Հայկական Ժամանակ

Երեւանում գործող թիվ 22 համարի միկրոսսվտոբո սային երթուղին այլեւս չի սպասարկվելու: Թերթը դա պարզել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումների ուսումնասիրությունից, ըստ որոնց՝ սպասարկման իրավունք ուներ «Իսավ» ՍՊԸ-ն: Սակայն այդ իրավունքը քաղաքապետի որոշմամբ դադարեցվել է: Երեւանի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հավելվածից կհանվի Նորք-Մարաշի բնակիչներին սպասարկող միկրոավտոբուսային թիվ 22 երթուղին: Ի դեպ, «Իսավ» ՍՊԸ-ն այն ընկերություններից […]

Սերժ Սարգսյանը դնում է վերջակետը. Իրավունք

Այն պահից, երբ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել էր Տավուշի մարզ եւ զինվորական համազգեստով հարցազրույց տվել «Ռ- էվոլյուցիա» հաղորդաշարին, շատերը մեծ հետաքրքրությամբ սպասում էին հաղորդման հեռարձակմանը եթեր, առավել եւս, որ փոքրիկ անոնսներ երեւացել էին ամբողջ լրատվական դաշտում: Ի դեպ, քաղաքական դաշտի որոշ ճարպիկ ներկայացուցիչներ էլ փորձել էին ՀՀ նախագահի ասածին տեղեկանալ փոքր-ինչ ավելի […]

Թանկ կնստի. Հրապարակ

«Իրազեկ քաղաքացի­ների միավորման» եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակով: Իրավաբանների արեւմտյան թեւը՝ Կոստանյանի գլխավորու­թյամբ, պնդել է, որ այս հայցերը թանկ կնստեն մեր երկրի վրա: Արդյունքում՝ Դավիթ Հարու­թյունյանի ծրագիրն ի չիք է դարձել: Տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են: Սա­կայն եթե իշխանությունը […]

«Սա դավաճանություն է». Ժողովուրդ

Օրաթերթը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանին: Երեւանի Կենտրոնում գտնվող 2 սենյականոց փոքր բնակարանում տան տիրուհին մեծ սրտով դիմավորեց: -Տիկին Պեւորոսյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ երբեք շոու-բիզնեսում չեք եղել եւ ներկայացնում եք փոփ երաժշտություն, հետեւաբար սխալ է ասելը, որ շոու-բիզնեսից եք գնում քաղաքականություն… -Շոու-բիզնեսում չեմ եղել այնքանով, որ այն […]

«Սասնա ծռեր»-ի հույսը. Հրապարակ

Ապստամբության» մեկամյակի առթիվ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որի առաջին նախադասությունը կարդա­լուց հետո կարելի է այլեւս չշարունա­կել. «Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ.-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատա­րեց թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ»: Արդեն քիչ են կասկածները, որ 1921թ.-ին ոչ թե ապստամբություն է տեղի ունեցել, այլ խռովություն, որի նպատակը մեկն էր՝ բանտից […]

Նախագահը նոր ներկայացուցիչ կունենա.Հրապարակ

Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ «Տեղեկություններ կային, որ Ցոլակյանը ժամանակավոր է ԱԺ-ում, և Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում, և Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Կարեն Կարապետյա՞նն է հաշտեցրել. ՀԺ

 «Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը: Նշեք, որ միջոցառմանը ներկա էր եւ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին: «Ես այստեղ ներկա եմ վարչապետի […]

Ռուսաստանը գրոհում է Հայաստանի վրա. Հրապարակ

«Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարեւանը մեզ տանում է դեպի հետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաեւ մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչեւ սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչեւ խորամանկ զգուշացումներ եւ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի