27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ անի խեղճ նախագահը, երբ անընդհատ ուզում են լափել ». Հրապարակ

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հի­շեցնում է, որ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայե­րենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ, իսկ այլ լեզուն որեւէ երկրում պետական կարգավիճակ է ստանում, երբ բնակչությունը մի­ատարր չէ: «Օրինակ Բելառուսում, Ղազախստանում, բայց Հայաստանի նման երկրում բացարձակ կարիք չկա ունենալ որեւէ պաշտոնական երկրորդ լեզու, որովհետեւ բնակչու­թյունը միատարր է, եւ մենք բա­ցարձակապես այլ լեզվի կարիք չենք զգում: Խնդրեմ՝ դպրոցներում թող սովորեն, եւ այդպես էլ կա, ավելին՝ նույնիսկ լեզվին շատ էլ իրավունք­ներ են տվել, բոլոր լեզուներն էլ անց­նում են»,- ասաց Կատվալյանը: Նա փոխանցեց ՀՀ լեզվի ինստիտուտի վրդովմունքը նման հայտարարու­թյունների առիթով. «Գտնում ենք, որ դա ոտնձգություն է մեր ինքնիշխանության, մեր լեզվի, մեր պետա­կանության հանդեպ, իրենք անթա­քույց այս էլ որերորդ անգամ այդ ոտնձգությունն անում են՝ առանց ամաչելու»:

Կատվալյանի զայրույթը փոքր-ինչ մեղմվել է հայկական պատվիրակների պատասխանից, սակայն կարծում է, որ պետք է կոշտ միջոցներ ձեռնարկել, «էդմոն Մարուքյանը շատ ճիշտ է ասում՝ Եթե շարունակեն այդպիսի բաներ անե­լը, մենք էլ պետք է հարցը դնենք ԵԱՏՄ-ից դուրս գալը, մենք այնտեղ չենք մտել տարրալուծվելու, մենք մտել ենք ամրապնդվելու եւ պետք է դա շեշտենք: Մենք պետք է ասենք, որ ստիպողաբար մտել ենք էդ կա­ռույցը, որպեսզի ամրապնդվենք, ոչ թե թուլանանք, տարրալուծվենք, վե­րանանք»:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը կիրակնօրյա հարցազրույցի ըն­թացքում գրեթե անշրջելի համարեց ԵԱՏՄ-ին անդամակցությունը եւ խո­սեց ռազմավարական գործընկերոջ փոփոխության վտանգավորության մասին: «Ցավոք սրտի, նախագահն իրողությունները հաշվի առնելով է ասում, ինչ անի խեղճ նախագահը, երբ այդ պետությունն իր չափը չի ճանաչում եւ անընդհատ ուզում է լափել սրան-նրան: Աշխարհի կեսը լափել են, էլի շարունակում են լա­փել»,- պատասխանեց Լեզվի ինս­տիտուտի տնօրենը: Նա կարծում է, որ Լեզվի պետական տեսչությունը պետք է շատ ակտիվ գործի եւ հիմա պետք է ու պարտավոր է հայտարա­րությամբ հանդես գալ՝ ասելով, որ ոտնձգություն է հայերենի նկատմամբ. «Հասկանում եք՝ պետք է էսք­ան չխեղճանալ, էլի, իրենք տեսնում են, որ խեղճանում ենք, անընդհատ ուզում են ընդլայնել իրենց տարածքները»: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ