27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանը գրոհում է Հայաստանի վրա. Հրապարակ

«Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարեւանը մեզ տանում է դեպի հետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաեւ մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչեւ սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչեւ խորամանկ զգուշացումներ եւ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, հակառակորդին զինելուց մինչեւ սահմանային ընդհարումների հրահրում։

Իսկ վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։   Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։

Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Չէ՞ որ հայ աշխատանքային էմիգրանտները ղրղզներից քիչ չեն Ռուսաստանում, եւ նրանք նաեւ մեքենա են վարում, ուստի սա շատ կարեւոր է Ռուսաստանում ապրող հայերի համար։

Ինչպե՞ս կանգնեցնել ռուսական այս «գրոհը», որի վերջը չի երեւում։ Չէ՞ որ ռուսական տիրույթում գտնվելու վնասները, ըստ էության, ավելի շատ են, իսկ օգուտները՝ աննշան։   Ոչ Ղարաբաղի հարցում կարողացանք օգտվել մեծ եղբոր աջակցությունից, ոչ տնտեսական առումով շահեցինք եւ դեռ քաղաքակիրթ աշխարհին մասն կազմելու գործընթացից էլ դուրս մնացինք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ