05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյա՞նն է հաշտեցրել. ՀԺ

 «Երեւանի «Էրեբունի» բիզնես կենտրոնում անցկացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացման խոսքով՝ հատուկ նշելով, որ վարչապետի հանձնարարությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Նշեք, որ միջոցառմանը ներկա էր եւ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին: «Ես այստեղ ներկա եմ վարչապետի հանձնարարությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառուցողական երկխոսության հանձնարարության տեսանկյունից, երբ մենք խոսում ենք երկխոսության մասին, մյուս կողմը՝ կառավարությունը, պետք է իր դիրքորոշումը հայտնի, ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես եւ անկեղծ համագործակցելու»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ կրկնելով, որ միջոցառման մասնակիցներին է փոխանցում այս խոսքը վարչապետ Կարեն Կարապետյանի անունից:

Մոտ մեկ ամիս առաջ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին մի քննարկման ժամանակ, որին մասնակցում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն, ասել էր. «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույցը»: Այս հայտարարությանը հաջորդեց իշխանության տարբեր ներկայացուցիչների հակադարձումները, որոնցից մեկը Դավիթ Հարությունյանն էր:

«Ես կարծում եմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, եւ որոշում է Ազգային ժողովը: Եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, ես ծանոթ չեմ, ես կարծում եմ՝ դա որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելուն, ինչը համարում եմ անթույլատրելի: Անկախ նրանից՝ դա արվում է բարի, թե՝ այլ նպատակով»,- ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր Դավիթ Հարությունյանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր շնորհանդեսից առաջ Դավիթ Հարությունյանը լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, սակայն առաջարկեց ընդամենը մեկ հարցի մասին խոսել: Հարցը չվերաբերվեց ԵՄ պատվիրակության ղեկավարի վերջին շրջանի սուր գնահատականներին: Ծրագրի պաշտոնական բացման արարողությունից հետո Դավթ Հարությունյանն ու Պյոտոր Սվիտալսկին ձեռքսեղմումով վեր կացան իրենց տեղերից եւ փորձեցին դուրս գալ միջոցառման սրահից: Լրագրողների ներկայությամբ նրանք ժպիտով որոշ մտքեր փոխանակեցին, իսկ հարցերի Դավիթ Հարությունյանը չցանկացավ պատասխանել: Պյոտոր Սվիտալսկին նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ հարցազրույցի վերաբերյալ պայմանավորվածություն ինքը չունի:

Կարելի կարծել, որ փոխադարձ քննադատություններից հետո իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացել են, որ Եվրոպական միության ներկայացուցիչների հետ նման կոպտությամբ չպետք է փոխհարաբերվեն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաեւ ուժեղացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներուժը՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու, կենտրոնական եւ տեղական իշխանությունների հետ համագործակցությունը զարգացման համար: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ