19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արմեն Աշոտյանը չի բացառում մի շարք դեսպանների փոփոխությունը. 168 ժամ

 

«Կան դեսպաններ, որոնց պաշտոնավարման ժամկետները լրացել են: Դիվանագիտական ծառայության մասին օրենքը բավականին առանձգական է ժամկետների հարցում: Որպես կանոն՝ ժամկետը ֆիքսված է, բայց երկարացման հետ կապված հնարավորություններ կան», – «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները, որ ՀՀ իշխանությունները դժգոհ են դեսպանների աշխատանքից, և փոփոխություններ են սպասվում: 

Նա չի բացառել դեսպանների փոփոխությունը, քանի որ շատ երկրներում գործող դեսպանների պաշտոնավարման կամ դիվանագիտական ծառայության ժամկետն ավարտվում է: Դեսպանների աշխատանքից դժգոհության կապակցությամբ Ա. Աշոտյանը նշել է, որ ընդհանրական գնահատական տալ չի կարելի. «Պետք է նայել երկիր առ երկիր, առկա մարտահրավերները, խնդիրները, հատկացված ռեսուրսները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի ծավալը, որակը, ինչպիսի արդյունքներ են գրանցվել, հատկապես Հայաստանի համար գերակա անվտանգային, արտաքին քաղաքական, ԼՂ հարցերում, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Սխալ է ընդհանրական գնահատականներ տալ, նույնն է, ինչ հիվանդանոցում հիվանդների ընդհանրական միջին ջերմաստիճան չափելը։

Թերթի մյուս հրապարակումներին ծանոթացե՛ք այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ