Ուշադրություն վարորդներին. ավելացել է վճարովի ավտոկայանատեղիների վարձը. Ժողովուրդ
Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը:
«Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ:
«Փարկինգ սիթի սերվիսից» թերթին պարզաբանել են, որ մինչև հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց, քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա:
Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պետականացվեց: Այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների տակ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: