14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ըն­թանա դռնփակ. Առավոտ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավա­տամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատ­մամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստան­յալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոս­տիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառ­նասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք՝ «արա, նա ինձ մեր քրֆեց…»: Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Բայց, եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես և վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված և բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ըն­թանա դռնփակ: Իհարկե՝ իշխանություններին, նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զին­ված ապստամբության ջատագովներին և ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները և նրանց կողմնակիցնե՞րը:

Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել՝ «տեսեք, ինչ բռնապետություն է՝ դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի ան­գամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ՝ համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակ­ների մասին բարձրաձայնելու հետ:

Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, և նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգո­ռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների և կարգադ­րիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությու­նը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ քաղաքա­կան գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ ան­մեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ»:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ