27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատրա՞ստ ենք նման գին վճարել. Առավոտ

Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:

Բայց դա, իհարկե, քիչ է. Կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր և մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսևորումներով՝ չթվարկեմ) և դառնալ Արևելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռևս ոչ ակնհայտ հետևանքներով): Որովհետև այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և որպես դրա հետևանք, տարածքներ կորցնել: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ:

Դեռևս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից և չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաև անել «թավշյա» հեղափոխություն և տարածքներ չկորցել :

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ