11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ումի՞ց է պաշտպանվում վարչապետը. Հրապարակ

«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենա­ներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապե­տը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու հարցում: Թե ինչով չէին բավարարում Կարեն Կարապետյանին մի քանի տարի հին Lexus-ն ու BMW-ն, և ինչ միջոցներով է ձեռք բերվել նոր Lexus-ը, իմանալու համար դիմեցինք կառավարություն: Պարզվեց՝ վերոնշյալ Lexus LX 570-ը վարչապետի անձնական ավտոմեքե­նան է, որն օգտագործում է, փաստո­րեն, ծառայողական նպատակներով: «Վերջին շրջանում կառավարու­թյան ղեկավարին սպասարկող Lexus մակնիշի LX 570 մոդելի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Կարապետյանի անձնական ավտոմեքե­նան»,- ի պատասխան մեր հարցմա­նը՝ հայտնել էին կառավարության լրատվական ծառայությունից:

 Ինչ վերաբերում է նախկինում վարչապետին սպասարկած մե­քենաներին, կառավարությունից հայտնում են. «ՀՀ վարչապետին նախկինում սպասարկած Lexus LX 470 ավտոմեքենան երկար տա­րիներ շահագործման պատճառով ունի անսարքություններ ու հիմնա­րար վերանորոգման կարիք, ուստի հազվադեպ է շահագործվում: Ինչ վերաբերում է BMW մակնիշի 750 Ա մոդելի մեքենային, այն հանդիսա­նում է ռեզերվային ավտոմեքենա և շահագործվում է ըստ անհրաժեշ­տության»:

 Նկատել էինք նաև, որ վարչա­պետ Կարեն Կարապետյանն ավե­լացրել է իրեն ուղեկցող մեքենաների թիվը՝ երկուսից դարձնելով երեք: Իսկ դա նշանակում է լրացուցիչ ծախս պետբյուջեից՝ մեր հարկերի հաշվին: Մասնավորապես, նախկի­նում նրան ուղեկցում էին Երկու Hyundai Tucson քաղաքային արտաճանապարհայիններ՝ ուղեկցող փարոսիկներով, իսկ այժմ այդ մեքենա­ները երեքն են: Ընդ որում՝ դրանցից Երկուսը նոր Hyundai-ներ են՝ ix35 մոդելի (Tucson-ի նոր սերունդն է), և միայն մեկն է հնուց մնացած Tucson: Թե ինչու է վարչապետը որոշել իրեն ուղեկցող ավտոմեքենաների թիվը մեկով ավելացնել, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ ծախս բյուջեից, կառավարությունից այս­պես մեկնաբանեցին. «Hyundai մակնիշի ավտոմեքենաների վե­րաբերյալ տեղեկացնում ենք, որ վերջիններս սպասարկվում են ՀՀ ազգային անվտանգության ծառա­յության կողմից, և դրանց քանակը պայմանավորված է անվտանգու­թյան նկատառումներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ