27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աննախադեպ գրոհ է սկսվում. Իրավունք

Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ:

Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ աննախադեպ ակտիվությունը նախապես պլանավորված էին:

Այդ գրոհը նախերգանքն է այն ծավալուն քարոզչական արշավի, որը, ըստ վերլուծաբանների, կսկսի Ծառուկյանն ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ՝ սեպտեմբերին:

Այդ արշավը հետզհետե թափ կհավաքի եւ իր բարձրակետին կհասնի 2018-ի փետրվարին, երբ պետք է վճռվի ՀՀ վարչապետի պաշտոնի հարցը: Ակնհայտ է, որ Ծառուկյանն իր առջեւ ծրագիր է դրել մինչեւ 2018 թվականի փետրվարը «մաշել» Կարեն Կարապետյանի ռեյտինգը եւ թույլ չտալ, որ նա զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Ըստ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի 2018 թվականի փետրվարին կոալիցիայից դուրս մղել ՀՅԴ-ին եւ զբաղեցնել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ տեղը՝ համապատասխան դիրքեր ստանձնելով գործադիր իշխանության մեջ:

Ըստ վերոհիշյալ վերլուծաբանների, Ծառուկյանը կփորձի ստանձնել փոխվարչապետի պաշտոնն այն դեպքում՝, երբ վարչապետի պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը :

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ