Հերթական էլիտար հարսանիքը.Հրապարակ
«Այսօր ՀՀ և ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքն է: Պսակադրությունը կայանալու է էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլև հյուրեր արտերկրից: Ներկա է լինելու Սոչիի քաղաքապետը՝ Քուշկյանը Սոչիում բժշկական կենտրոն ունի: ՌԴ-ից այլ հյուրեր էլ կլինեն՝ պատգամավորներ, նախարարներ: ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինն էլ ներկա կլինի: Նորապսակների քավորը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է:
Հրավիրված են նաև բժշկական էլիտայի ներկայացուցիչներ: Նշենք, որ Քուշկյանի ավագ դստեր ամուսինն «Էրեբունի» ԲԿ տնօրենն է՝ Միքայել Մանուկյանը, միջնեկ դուստրն ամուսնացած է Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդու հետ, իսկ կրտսերի՝ Իռենի ընտրյալը Քուշկյանի փեսաներից մեկի բարեկամն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: