26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաձայնության չեն գալիս մանր դետալների շուրջ. Առավոտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր (այնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջող­վում է հարաբերական անդորր հաստատել [թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին՝ Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է], ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցություն­ների սեղանի շուրջ: 

Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, դրանք որքա՞ն են մշակվել, վերամշակվել, փոխվել ու փոփոխվել, ու դրանք այսօր հա­մահո՞ւնչ են ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պատկերացումներին:

Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանն առհասարակ խաղաղ բանակ­ցություններում փոխզիջումներով խնդրի կար­գավորումը պարզապես մերժվում է: Առհասա­րակ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն: Երկու տասնամյակից ավելի պաշտոնական Բա­քուն բացառապես մեկ բան է կրկնում՝ «պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն»: Ու թերեւս միակ զիջումը, կարելի է ենթադրել, Ադրբեջանի կողմից չպատերազմելու խոստումը կարող է լինել [եթե, իհարկե, լինի այդպիսին), որի վրա էլ հիմնվել չի կարելի: Այսինքն՝ Բաքվի դիրքո­րոշումն առհասարակ բանակցային գործըն­թացում կարգավորման փիլիսոփայության սահմաններից դուրս է:

Միեւնույն ժամանակ, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը փակուղային է ԼՂ խնդրի կարգավորման համար, այնուամե­նայնիվ հայկական կողմին ձեռնտու է՝ նոր մոտեցումներ առաջ քաշելու տեսանկյունից՝ Բաքվի ապակառուցողական կեցվածքի հե­տեւանքով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրշանային վերջին այցից առաջ ուշագրավ էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություն­ները, որոնք էլ իրենց հերթին փաստեցին բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը: Ղարաբաղյան խնդրի կարգա­վորման բանակցություններում համաձայնեց­ված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կա­րեւոր եւ զգայուն դետալները՛ նշեց նա՝ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից. «Ղարաբաղյան խնդրի կար­գավորման շուրջ պայմանավորվածություն­ները՝ տարբեր ձեւաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ՝ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ… Սա­կայն պետք է շարունակել աշխատանբները»:

Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կա­րողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բո­լորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծու­մը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն»,- ասել էր Լավրովը: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»,- հավելել էր նա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ