Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար.168 ժամ

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը: Մինչ այս ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը դրան պատրաստ չէին: Եվ ընդհանրապես, կործում եմ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ:
Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա Ուկրաինայի: Այնպես որ նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին:
Թերթը հիշեցրել է, որ  անցած շաբաթ  ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար,  դեսպան Պյոտր  Սվիտալսկին հայտարարել էր, որ  վիզային ռեժիմի  ազատականացման  հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է,  սակայն չի հանվել օրակարգից,  և պետք է զինվել համբերությամբ:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝  այս գործընթացում կարևոր համարվող  պարտավորություններն առաջին հերթին  վերաբերում են  ընտանեկան բռնությունների կանխարգելման և  հակախտրականության օրենսդրական  կարգավորումներին,  նաև հնարավոր է, որ կարևոր լինեն  աշխատանքային իրավունքների և  սոցիալական պաշտպանության հետ  կապված որոշ  օրենսդրական  փոփոխություններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 
                










































