14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ է “Ժառանգությունը” գաղտնի պահում. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունների՝ “Ժառանգության”  կուսակցության միասնական ցուցակը հայտնի կդառնա այսօր՝ անմիջապես ԿԸՀ ներկայացնելուց հետո:  Հետաքրքրական է այն որ, շաբաթը մի քանի անգամ հանրահավաքներ, մամուլի ասուլիսներ անցկացնող կուսակցությունը մինչեւ ԿԸՀ ներկայացնելը ցուցակ չի ներկայացնում Ազատության հրապարակում: Ազատության հրապարակում նման մտահոգություն է հայտնել “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչներից մեկը, նա անընդունելի եւ հակաժողովրդավարական է համարել այն հանգամանքը, որ “Ժառանգությունը” […]

ՀՀՇ-ից` ՀԱԿԿ. Հրապարակ

ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը մեկնարկել է, եւ ՀԱԿ-ն ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով: Թերթը պարզել է նաեւ, որ ցուցակում, բացի առաջին եռյակից, քաղաքական այլ անուններ չեն լինելու, ցուցակը հիմնականում կազմված է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից, թեպետ տարիքային ցենզի պատճառով ոմանք դուրս […]

Հայրը կազդի՞ Րաֆֆիի վրա. 168 ժամ

Երեկ Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել նրա ծնողները` ԱՄՆ-ից Հայաստան ժամանած հեղինակավոր պրոֆեսոր, պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը եւ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Այս այցելությունը որքան նեղ անձնական, ընտանեկան, նույնքան էլ` հասարակական-հանրային է, քանի որ արտերկրից ծնողներն այցելության են եկել մարդու, ով ընտրություններում ստացել է 540 հազար քաղաքացիների […]

Կառավարության անդամները չգիտեն իրենց տեղերը. Հայկական ժամանակ

Աժ-ում Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին լրագրողները հարցրել են ճի՞շտ են այն տեղեկությունները, որ նոր կառավարության կազմում, որ պատրաստվում է կազմել Ս. Սարգսյանը, ինքը չի լինելու: Բեգլարյանը պատասխանել է, թե այս պահին ոչ ոք չգիտի ինքը կառավարության կազմում լինելու է. թե ոչ: Թերթը նշում է, որ վերջինս շատ էր ցանկանում հետ վերադառնալ Երեւանի քաղաքապետարան […]

ՀԱԿ-ի դեմ կեղծ ցուցմունք. Չորրորդ ինքնիշխանություն

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունել քաղբանտարկյալների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղաների դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ […]

Ծառուկյանը “դաբրո” չի տվել. Հրապարակ

Ըստ Աժ կանոնակարգի, ՀՀ նախագահի ինաուգուրացիայի հատուկ նիստն այլ դահլիճում` ոչ Աժ-ում, տեղի ունենալն ամրագրվում է առանձին օրենքի նախագծով, որը երեկ ներկայացրեց ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանը: Օրինագիծն արժանացավ Աժ մեծամասնության հավանությանը: Այնուհանդերձ, հետաքրքիր էր ԲՀԿ քվեարկությունը. ԲՀԿ ֆրակցիայի 25 պատգամավոր քվեարկել էր ձեռնպահ, իսկ Տիգրան Ստեփանյանն ու Մելիք Մանուկյանը (Շիշ Մելո)` դեմ: ԲՀԿ-ի թերթի […]

Կհաջորդի Լոնդիկը. Հրապարակ

Ընտրությունների արդյունքներով պայմանավորված, մարզպետների հրաժարականների շարքն առայժմ սահմանափակվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանով, թեեւ շատերին էր սպասվում նույն ճակատագիրը: Պարզվում է, սակայն, մարզպետների հարցը դեռ օրակարգում է, պարզապես դրան որոշել են անդրադառնալ երդմնակալությունից հետո: Խոսվում է, որ Գիզիրյանին կհաջորդի Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը: Անգամ հայտնի է նրան փոխարինողի անունը՝ ՀՀԿ-ական, բռնցքամարտիկի հակումներ ունեցող, Մասիսից մեծամասնականով […]

Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը` քանի տալիս եմ, վերցրու. Առավոտ

Հիշո՞ւմ եք` “Գարնան 17 ակնթարթները” ֆիլմում պաստոր Շլագը Շվեյցարիայում զրուցում է գերմանացի վտարանդի դիվանագետ Կրաուզեի հետ եւ իր զարմանքն է հայտնում, թե ինչպես են ամերիկացիները Ալեն Դալեսի միջոցով փորձում բանակցել Լեոի [այսինքն` Հիտլերի) հետ: Եվ դիվանագետը պատաս-խանում է մոտավորապես հետեւյալը. “Քրիստոս, Նեո` այդ հասկացությունները քաղաքականության հետ կապ չունեն: Քաղաքականությունը ուժերի հարաբերակցության ճշգրիտ արտահայտությունն է”: Իհարկե, […]

Երդմնակալության նախօրեին. Հայկական ժամանակ

Երեկ թերթը տեղեկություն է ստացել, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը  հերթական պլանային կարճատեւ ուսումնավարժանքն է նախապատրաստում: Արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին: Հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից: Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյո՞ք այս օրը պատահական է ընտրվել, թե […]

ԿԳԲ-ն Զոլյանի հետեւից է ընկել. Առավոտ

Ըստ թերթի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը մի քանի անգամ կանչվել է Ազգային անվտանգության ծառայություն` տարբեր պատրվակներով: Թերթը պարոն Զոլյանին խնդրեց մանրամասնել, թե ե՞րբ եւ ինչո՞ւ են իրեն հրավիրել ԱԱԾ: Նախկին ռեկտորը նշեց, որ իրեն ընդամենը մեկ անգամ զանգել են ԱԱԾ-ից եւ հետաքրքրվել, թե ո՞ր հասցեով ուղարկեն ծանուցագիրը: “Ընդ որում ուրբաթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի