14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախարարը համբուրում էր ԲՀԿ-ականներին. Հրապարակ

ԲՀԿ-ի “քվոտայով” նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների “չար” հարցերից եւ հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին: “Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ […]

Ինչո՞ւ հայը չդարձավ Հռոմի պապ. Հայոց աշխարհ

 Հռոմի պապի ընտրությունը, որպես կանոն, լայնորեն լուսաբանվում է ողջ աշխարհում։ Բացառություն չէր նաեւ օրերս Ֆրանցիսկոս պապի ընտրությունը։ Բայց քչերն են տեղյակ, որ 1958 եւ 1963 թվականներին կաթոլիկ եկեղեցու գահին քիչ մնաց նստեր հայ կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը։ Դրան խոչընդոտեց միայն վատիկանյան պահպանողականների եւ իտալական հատուկ ծառայությունների դավադրությունը։ Աղաջանյանը հայ կաթոլիկ էր։ Նա ծնվել է 1895 թվականին […]

“Նաիրիտի” գործը` 6-րդ վարչությունում. Ժամանակ

“Նաիրիտ” գործարանի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Հարությունյանը թերթին տեղեկացրել է, որ գործարանն այսօրվա դրությամբ իր աշխատողներին պարտք է 8 ամսվա աշխատավարձ: Նրա խոսքերով՝ վերջին աշխատավարձը տվել են մարտի 7-ին: Թերթը հիշեցնում է, որ  գործարանի աշխատողները նախագահական նստավայրի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում իրենց աշխատավարձերի համար: Եվ այդ ակցիաներից հետո վճարումը վերսկսվեց: Ա. Հարությունյանը չկարողացավ […]

Սերժ Սարգսյանը սահմանները չխախտողներից է . Առավոտ

Արձակագիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետորսյանը դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը: Թերթի հետ զրույցում նա մասնավորապես նշել է, որ նախագահը իր ասելիքը կարող էր իր լրատվական  ծառայության միջոցով փոխանցել, սակայն ընտրեց դժվար ճանապարհը: “Հրավիրելով ընդդիմադիր եւ իշխանամետ դաշտի ներկայացուցիչներին, ընդ որում հստակ ճանաչելով բոլորին: Այսինքն նա կարող էր նաեւ ասել` ես հարցուպատասխանի […]

Ջհանգիրյանը պրոբլեմ չունի. Ժամանակ

Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանից թերթը հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Մատաղիսի գործով անցնող ամբաստանյալների արդարացման դատավճիռը: “Իմ գնահատականը իմ անձնական գնահատականն է, որը կարեւոր չի էս պահին: Կա մեղադրանքի կողմ, կա դատարան, իրենք էլ թող որոշեն իրենց հետագա անելիքները: Ես պրոբլեմ չունեմ”,-հայտարարեց Ջհանգիրյանը: 

Գյուղնախարարի լոլիկի թեմայով գիտական ատենախոսությունը. Ժամանակ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը գիտական հանրությանը ներկայացրեց իր թեկնածուական ատենախոսությունը՝ “Լոլիկի տեղական եւ ներմուծված սորտերի ու հիբրիդների ագրոկենսաբանական եւ քիմիատեխնոլոգիական առանձնահատկությունները” թեմայով: 65 ամյա նախարարի ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել Հայաստանի ագրարային համալսարանում: Սերգո Կարապետյանի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը թերթին հայտնել է, որ նիստի մասնակից խորհրդի անդամները քվեարկել են միաձայն: “Թե […]

Ժառանգականները դեմ չէին դաշնակցական Լիլիթին. Հրապարակ

Ըստ թերթի, ընդդիմության բանակցությունների փուլում, երբ հավանականություն կար միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, “Ժառանգությունն” առաջարկել է, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Այդ կապակցությամբ “Ժառանգության” մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. “Այդ առաջարկն արվել է ՀՅԴ գերագույն մարմնին, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը՝  հաշվի առնելով փոխզիջում գտնելու հանգամանքը, որպեսզի, այդ դիրքը զիջելով, […]

Արտահերթի հաղթական օրակարգը. Հայկական ժամանակ

Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել թերթի թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թերթի թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների […]

Առաջին տինոջը տեսնում` քչփչում են.Հրապարակ

Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պարբերաբար այցելում է Իսահակյան փողոցի վրա գտնվող “Սմակ” խանութ-սրճարանը եւ գնումներ կատարում: Այստեղ ասում են, որ նա իրենց հին հաճախորդն է եւ առնվազն շաբաթը մեկ անգամ գալիս է գնումներ կատարելու: Նույնքան հանգիստ չեն վերաբերվում առաջին տիկնոջ այցին խանութ-սրճարանի հաճախորդները, որոնք տիկնոջ հայտնվելուն պես սկսում են քչփչալ ու քննարկել նրա հագուստ-կապուստը, […]

Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը. Հայոց աշխարհ

Երեւանի ավագանու ընտրությունը ո՛չ Բաստիլի գրավումն է, ո՛չ Ավարայրի ճակատամարտը: Ասել է Էդուարդ Շարմազանովը թերթի հետ հարցազրույցում, որից ներկայացնում ենք մի հատված: -Քաղաքապետի պաշտոնը “չզիջելու” վերաբերյալ ձեր հայտարարությունը ներկայացվեց որպես անհերքելի ապացույց, որ Հանրապետականն “այս անգամ էլ” պատրաստվում է կեղծել ընտրությունները՝ մյուս քաղաքական ուժերին վերապահելով 2-րդ տեղի համար պայքարելու “առաքելություն”։ -Ցավում եմ, որ իմ հայտարարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի