15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արտահերթի հաղթական օրակարգը. Հայկական ժամանակ

Իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել թերթի թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թերթի թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին եւ նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան:

Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետեւյալն է` մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել եւ քննարկել մյուս ուժերի ասելիքը:

Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: Ըստ թերթի տեղեկությունների, որեւէ այլ ուժ ՀՀԿ-ի նախագծի տակ չի ստորագրելու, բացի ՀՀԿ-ականներից եւ ՕԵԿ-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ