14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կտրելու են խախտողների ձեռքը` ԲՀԿ-ն փող չի բաժանելու. Հրապարակ

Թե ԲՀԿ-ում, թե ՀՀԿ-ում ավագանու ընտրությունների նախաշեմին տեղի է ունենում ընտրական ռեսուրսների խոշորամասշտաբ ինվենտարիզացիա: ԲՀԿ-ն որոշել է ոչ մի միլիմետր չզիջել, ընդհուպ արագ արձագանքման “ջոկատներ” ստեղծել, որոնք “արտաքին” եւ “ներքին” հսկողություն կիրականացնեն բոլոր 464 ընտրատեղամասերում`նկարելով, հաշվելով, թե քանի մարդ մտավ ընտրատեղամաս, քանիսը դուրս եկավ. “Սանտիմետրը դնելու` գծելու ենք, թե բակում քանի մետրից կարող ենք կանգնել-նկարել, […]

“Ատկատների” մասնագետը` փորձագետ. Առավոտ

Թերթի տեղեկություններով`մի քանի ամիս է, ինչ ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը : Նրա  անունը հաճախ է կապվում “ատկատների” գործի հետ: ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից թերթը հետաքրքրվեց` արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունն, ում անունը կապվում է “ատկատների”, […]

Պռոշյանի գյուղապետի սպանության պատճառը ընտրություններն են . Հայկական ժամանակ

Տարիներ առաջ էլ Պռոշյան  գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաեւ անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները: Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է եւ քվեարկությունը ընթացել է խայտառակ […]

Ո՞վ է մասնակցելու նախագահի երդմանը. Հրապարակ

Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին: Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից` մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է: Ինչ վերաբերում է “ներքին” հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնել է, որ դեռ […]

“Fly Dubai” -ն էլ օլիգարխներին. Ժամանակ

Դուբայում հանգստացող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Fly Dubai ավիաընկերությանը պատկանող օդանավով վերադարձել են Երեւան մարտի 31-ին: Թերթի տեղեկություններով  Fly Dubai ավիաընկերության մարտի 31-ի նույն չվերթի շուրջ 25-30 ուղեւորներ չէին ստացել իրենց ուղեբեռը: Պարզվում է, օդանավում մոտ 25 ուղեւորների ուղեբեռի համար նախատեսված տեղն ամբողջությամբ զբաղեցված է եղել Սամվել Ալեքսանյանին […]

Ավելի մեծ անեծք, քան` քաղաքապետ Վարդան Օսկանյան. Առավոտ

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով ավագանու ընտրություններում  ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը` նշեց. ”Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի` մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու ”սպառնալիքի” առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը  ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները […]

Երեւանն այսպես են “գրավելու”. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Հայ ագգային կոնգրեսը արդեն ընտրել է այն կարգախոսը, որով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրություններում Կոնգրեսի կարգախոսն է լինելու ”Իշխանությունը քաղաքացուն”: Այսպիսով, 2013 թվականի մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը կմասնակցեն հետևյալ կարգախոսներով. ՀԱԿ` ”Իշխանությունը քաղաքացուն”, ԲՀԿ` ”Սկսենք Երևանից”, “Փոխելու ենք”, ՀՅԴ` ”Երևան, […]

Հայրիկյանի եւ մահափորձի մեջ մեղադրվողների միջեւ առերեսում է եղել. Հրապարակ

Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է` դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. ”Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք”: Աղբյուրը […]

Հրայր Թովմասյանը նյարդայնացնում է Դավիթ Հարությունյանին. 168 Ժամ

Թերթը գրում է, որ վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի` ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: […]

Գողություն պատարագի ժամանակ. Հայկական ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների` երեկ ժամը 14-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է արել: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: Վերջինս հաստատել է  այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան` պարզելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի