11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞վ է մասնակցելու նախագահի երդմանը. Հրապարակ

Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին: Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից` մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է: Ինչ վերաբերում է “ներքին” հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնել է, որ դեռ […]

“Fly Dubai” -ն էլ օլիգարխներին. Ժամանակ

Դուբայում հանգստացող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Fly Dubai ավիաընկերությանը պատկանող օդանավով վերադարձել են Երեւան մարտի 31-ին: Թերթի տեղեկություններով  Fly Dubai ավիաընկերության մարտի 31-ի նույն չվերթի շուրջ 25-30 ուղեւորներ չէին ստացել իրենց ուղեբեռը: Պարզվում է, օդանավում մոտ 25 ուղեւորների ուղեբեռի համար նախատեսված տեղն ամբողջությամբ զբաղեցված է եղել Սամվել Ալեքսանյանին […]

Ավելի մեծ անեծք, քան` քաղաքապետ Վարդան Օսկանյան. Առավոտ

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը անդրադառնալով ավագանու ընտրություններում  ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը` նշեց. ”Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի` մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու ”սպառնալիքի” առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը  ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ը կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները […]

Երեւանն այսպես են “գրավելու”. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ Հայ ագգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ Հայ ագգային կոնգրեսը արդեն ընտրել է այն կարգախոսը, որով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Ընտրություններում Կոնգրեսի կարգախոսն է լինելու ”Իշխանությունը քաղաքացուն”: Այսպիսով, 2013 թվականի մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերը կմասնակցեն հետևյալ կարգախոսներով. ՀԱԿ` ”Իշխանությունը քաղաքացուն”, ԲՀԿ` ”Սկսենք Երևանից”, “Փոխելու ենք”, ՀՅԴ` ”Երևան, […]

Հայրիկյանի եւ մահափորձի մեջ մեղադրվողների միջեւ առերեսում է եղել. Հրապարակ

Մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է` դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. ”Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք”: Աղբյուրը […]

Հրայր Թովմասյանը նյարդայնացնում է Դավիթ Հարությունյանին. 168 Ժամ

Թերթը գրում է, որ վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի` ՀՀ Աժ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները: Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: […]

Գողություն պատարագի ժամանակ. Հայկական ժամանակ

Ըստ թերթի տեղեկությունների` երեկ ժամը 14-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է արել: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին: Վերջինս հաստատել է  այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն և հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կան` պարզելու […]

Վովան եւ Գորիկը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանություններն առայժմ չեն ցանկանում միավորել Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվող նոր կառավարության ու պետական կառավարման համակարգում այս երկու գերատեսչությունները կշարունակեն գործել առանձին;  Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը կշարունակի մնալ ոստիկանապետ, իսկ Գորիկ Հակոբյանը կվերանշանակվի ԱԱԾ պետի պաշտոնում: Թերթի տեեկություններով` չի բացառվում, որ այս ծառայությունները նորից վերակազմավորվեն որպես նախարարություններ՝ […]

Վիգեն Սարգսյանին կփոխարինի Աշոտյա՞նը. Հայկական ժամանակ

Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանառվող խոսակցությունները: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ այդ՝ կերպ փորձելով ուղղորդել որոշում կայացնողին (ներին): Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը թերևս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում: Թերթը տեղեկացրել էր, որ Սերժ […]

ԲՀԿ-ի Զորիկին ծեծել են. Հրապարակ

ԱԺ նախկին պատգամավոր  Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է` նա այս պատճառով հայտնվել է  ռազբորկաների մեջ, հատկապես Արաբկիրի հեղինակությունների հետ: Թերթը  տեղեկացնում է, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները “նեղել” են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Զորիկ Զոհրաբյանը կարկառուն ՀՀԿ-ական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի