11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Րաֆֆին առավոտյան կարթնանա եւ որդու հետ որոշում կկայացնի Հրապարակ

Ըստ թերթի տեղեկություններով, երեկ 2,5 ժամ տեւած “Ժառանգության” շտաբի նիստի ընթացքում ժառանգականներն այդպես էլ չեն հասկացել, թե Րաֆֆին ինչ է անելու այսօր, եւ եզրակացրել են, որ ծրագիրը կախված է նրանից, թե որքան մարդ կհավաքվի: Նախատեսված է 10 հազար Սահմանադրություն բաժանել ժողովրդին: Րաֆֆին դեռ չգիտի`ինքը մենա՞կ կերդվի Սահմանադրության վրա, թե՞ ժողովուրդն էլ իր հետ: Նա ասել […]

ՕԵԿ-ական Մհերը դեռ ամուսնացած չէր. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի հարցին, թե  ի՞նչ հասարակական գործունեությամբ է աչքի ընկել ՕԵԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականն զբաղեցնող Շահգելդյանի աներձագ Վարդան Առաքելյանը պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանել է. “Դա այստեղ ոչ մի կապ չունի, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Տվյալ դեպքում նա երեք անգամ ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: Այստեղ ո՞վ, ու՞մ, ինչպիսի՞, ե՞րբ` ոչ մի […]

Ուստա, Գագոն փողը չի տվել. Առավոտ

Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծաոուկյանը “կլորիկ” գումար է տվել մարքսիստին: Երեկ Թերթի  հարցին` ինչքա՞ն նվիրատվություն եք ստացել Ծառուկյանից, Դավիթ Հակոբյանը պատասխանել է մհերմկրտչյանաբար. “Ուստա, Համոն փողը չի տվել”: “Ազգը սպասում էր Ծառուկյանի մուտքին` որպես քաղաքապետ: Ինչպես նախագահկանին էր սպասում […]

Զայրացած Րաֆֆու մտադրությունը ոչ մեկ չի հասկացել. Հրապարակ

Նախորդ օրը տեղի է ունեցել “Ժառանգության” քաղխորհրդի նիստը: Երկուսուկես ժամ տեւած նիստի ընթացքում, այնուհանդերձ, ներկաներից որեւէ մեկը չի հասկացել, թե ինչ է մտադիր անել Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին` իր ինաուգուրացիայի ժամանակ: Խոսվել է գրեթե ամեն ինչից, եւ, այնուհանդերձ, հարցը բաց է մնացել: Րաֆֆին ասել է, որ ինքը գիտի իր անելիքն ու սցենարը, սակայն ցանկանում է […]

Կթանկանան. Հայկական ժամանակ

 Ըստ թերթի, հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես կթանկանա “Կոկա-կոլան”: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից […]

Րաֆֆու գրական-երաժշտական երեկոն. Առավոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը […]

Տարոնի երգը երիտասարդներին է տրվել. Հրապարակ

Ըստ թերթի,  հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում “նվիրված” է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների “կլիպներն” ու երգն են նայել: Ծերակույտը գոհ է եղել իրեն ներկայացված “նյութերից”, մանավանդ՝ երգից: Նրանք անչափ տպավորված են մնացել իրենց՝ “Ավելի լավ Հայաստան” “կլիպից”, որի երաժշտությունը գրել է երգահան Արմեն Մարտիրոսյանը, բառերը` […]

ԲՀԿ-ն սաղ հարցերը լուծելու է, անունները տուր. Հայկական ժամանակ

Չնայած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերքում է Երեւանի ավագանու ընտրություններին`  կուսկացության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումները, բայց թեման օր-օրի զարգացում է ապրում: Թերթի թղթակիցը զրուցել է ԲՀԿ շտաբի անդամի հետ եւ հասկացել, որ ԲՀԿ-ն ընտորղին “անտեր” չի թողնելու: Ներկայացնում ենք երկխոսությունը. -Ինձ հարեւաներն են ասել, փողի հետ կապված…Կարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք: […]

Էպոսագետի գործով` լռում են. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթը փորձել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանից նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին մանրամասներ ճշտել եւ հասկանալ, թե ինչո՞ւ է այս հարցի շուրջ ԱԱԾ-ն խորհրդավոր լռություն պահպանում։ ԱԱԾ-ի կողմից այս գործի հետ կապված ինֆորմացիոն վակուումը հիմք է տալիս կասկածելու, որ, որ  Սեդրակյանը հայտնվել է քավության նոխազի կարգավիճակում։ “Երբ որ դատավարության […]

ՀՀԿ-ն ունկնդրելու է վարչապետին. 168 ժամ

Այսօր ժամը 15:00-ին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներին է ներկայացնելու իր ղեկավարած կառավարության հնգամյա գործունեության արդյունքները: Ապրիլի 9-ին կառավարության լիազորություններն ավարտվում են: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Սա լինելու է վարչապետի եւ կառավարության հաշվետվությունը, որի ժամանակ կոնկրետ թվերով եւ փաստերով ներկայացվելու է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի