14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Գոմիկների” հարցը Տարոնի “հագով” չի. Ժամանակ

Օրերս Զաքիյան փողոցի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել` պահանջելով բնակելի շենքերի հարեւանությամբ գտնվող մանկական այգուց մաքրել տրանսվիստիտների խմբերը: Երեկոյան ժամերին անհնար է անցնել այգու միջով կամ դրա կողքերով, քանի որ ամեն քայլափոխի կանգնած են սեռական կողմնորոշումը փոխած մեծ թվով անձինք, ովքեր գիշերը խանգարում են բնակիչների անդորրն իրենց գոռգոռոցներով, իսկ առավոտյան այգին ուղղակի խոզանոցի է վերածված լինում: […]

Ինչու է թաքնվում ԲՀԿ-ն. Ժամանակ

Երեկ ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ քարոզչական հանդիպում էր կազմակերպել Աջափնյակ համայնքում: Թերթին եւ մի շարք այլ լրատվամիջոցների բավականին դժվարությամբ հաջողվեց գտնել ԲՀԿ հանդիպման վայրը: ԲՀԿ-ն միշտ գաղտնի է պահում իր հանդիպումները եւ լրատվամիջոցներին գրեթե չի հրավիրում լուսաբանելու: Իսկ Աջափնյակի երեկվա հանդիպմանը մոտ մեկ տասնյակ մեքենաներով մարդ էր բերել: Նրանք հիմնականում ԲՀԿ անդամներ էին: Ի […]

Մեր օլիգարխները` Բիլ Գեյթս կամ Սթիվ Ջո՞բս. Առավոտ

Առավոտի խմբագիրը նշում է, որ վերջերս պարզել է, որ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հակասությունները չափազանցված են: “Երկուսն էլ օրինակ` պնդում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր գործարարներ, որոնք իրենց ունեցվածքը վաստակել են բացառապես սեփական քրտինքով, ինտելեկտով, տաղանդով: Դե մոտավորապես Բիլ Գեյթսի կամ Սթիվ Ջոբսի նման: Եւ մեր խոշոր գործարարները, բնականաբար երազում են մտնել […]

Ով է Շարմազանովը. Ժամանակ

Թերթը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվել է` ՀՀԿ-ում կարծես թե դժգոհություններ կան Էդուարդ Շարմազանովին Տարոն Մարգարյանի շտաբի պետ նշանակելու կապակցությամբ, այն առումով, որ նա ծնունդով երեւանցի չէ եւ կիսով չափ հույն է: -Ես որպես կուսակցության փոխնախագահ եւ ԳՄ տեղյակ եմ, թե Գերագույն մարմնի բոլոր նիստերին ինչ է քննարկվում: Շտաբից ու շտաբի պետքից […]

Սամվել Բալասանյանը Մաշա Մնջոյանին “դուխ” է տվել. Հրապարակ

Թերթը գրում է, որ երեկ Գյումրիի ավագանու նիստը ընդմիջվել է, քանի որ նիստերի սրահ է մտել “Հայաստանի ձայն” նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, ով գյումրեցի է: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նրան պարգեւատրել է` հանձնելով իր երկու ամսվա աշխատավարձը եւ պատվոգիր: Երբ ես գնում “Նովայա վալնա” մրցույթին, դուխով գնում ես ու հաղթում: Քեզ բալետ անողները շատ կլինեն, մենք […]

Չեն ծեծի` զորավարի հետ լավ է. ՉԻ

Ուղիղ 20 օրից Երեւանում ընտրություններ են: Այդ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցելու են միայն Երեւանի բնակիչները, իսկ մարզերի բնակիչները չեն մասնակցելու: Այսինքն` տվյալ իրավիճակում ցանկացած քաղաքական գործչի համար ամենաանհեթեթ քայլը կլիներ մայրաքաղաքը թողնելը ու մարզերով շրջագայելը: Եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ գտավ այդ քայլը, գրում է թերթը: Բա, իհարկե, եթե Հայաստանի ժողովրդի հաղթանակը Մոսկվայից է […]

Հացադուլ ԱԱԾ մեկուսարանում . ՉԻ

Թերթի տեղեկություններով, ԱԱԾ-ում գտնվող Սահակ Սահակյանը արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է գտնվում: Նա պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ: Այս պաշտոնյաներից Սահակյանին դեռ ոչ ոք չի այցելել: Թերթը հիշեցնում է, որ 2010թ. Քաջարանում սրճարանի տարածքում տեղի էր ունեցել […]

Վախեցել են` Տեր-Պետրոսյանը չընտրվի` “սարքել” են. Հրապարակ

ՀՀՇ նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել: Նրանք այս մոտեցումը գնահատում են որպես տոտալիտար քայլ` անհարիր ժողովրդավարական կուսակցությանը: Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը եւ քվեարկել բաց, ինչպես կոմկուսը, […]

Ինչու են ”զզվում Աշոտյանից”. Հրապարակ

”Ֆեյսբուք” սոցիալական ցանցում մոտ մեկ շաբաթ առաջ ստեղծված` “Ավելի լավ Եեւան առանց Տարոն Մարգարյանի” էջը հավանողների թիվն աննախադեպ աճ է գրանցել: Նախօրեին այս էջը հավանել էր մոտ 1050 մարդ, իսկ երեկ երեկոյան նրանց թիվն անցել էր 3 հազարից: Ապրիլի 8-ին ստեղծված այս էջում ոչ միայն ՀՀԿ քաղաքապետի թեկնածու ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ բավականին կոպիտ […]

Ծառուկյանը երես չունի. Ժամանակ

Ըստ թերթի, ԲՀԿ-ականներն արձանագրում են, որ Երեւանի ավագանու ընտրություններում “Բարգավաճ Հայաստանն” է իրականացնում ամենաակտիվ քարոզարշավը: Դա եզակի արձանագրություններից է, որ ԲՀԿ-ի դեպքում կարելի է համարել իրականությանը համապատասխանող: Իրապես, ԲՀԿ-ն զգալիորեն ակտիվ է քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում: Ընդ որում, այդ ակտիվությունը նաեւ արտահայտվում է ծախսված գումարների վիճակագրությամբ: Սակայն ընդհանուր կուսակցական այս ակտիվության ֆոնին ակնառու է կուսակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի