Վախեցել են` Տեր-Պետրոսյանը չընտրվի` “սարքել” են. Հրապարակ
ՀՀՇ նախկին անդամների մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱԿԿ այն մոտեցումը, որ վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել: Նրանք այս մոտեցումը գնահատում են որպես տոտալիտար քայլ` անհարիր ժողովրդավարական կուսակցությանը:
Հարցին, թե ինչու բոլոր դեպքերում որոշեցին խախտել իրենց համագումարների ավանդույթը եւ քվեարկել բաց, ինչպես կոմկուսը, ՀՀՇ նախկին փոխնախագահ ՀԱԿԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանը պատասխանեց. “Մեզ չի հետաքրքրում, թե ով ինչ է մտածում, մեր անելիքը մենք ենք որոշում: Եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ:
Մեր համագումարը որոշել է այդպես, արել ենք այդպես”:
Ի դեպ, տեսակետ կա, որ մտահոգություն, վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի: Հետեւեաբար, նաեւ Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ: Թերթը դիմել է Հայոցյանին. եթե կար մեկը, որը կցանկանար դնել իր թեկնածությունը, թող առաջարկեր, թող մասնակցեր, ինչ կար վախենալու կամ մտահոգվելու”,-ասել է նա: