14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կոմայգում պահպանակներ եւ շպրիցներ են. Իրավունք

Թերթի ընթերցողներից մեկը, ով բնակվում է տրանսվեստիտների մշտական հավաքատեղի դարձած Երեւանի Մանկական զբոսայգու՝ Կոմայգու հարեւանությամբ, թերթին տեղեկացրել է, որ Մանկական զբոսայգու դիմաց գտնվող Զաքյան 8 հասցեի բնակիչներս պատրաստվում ենք բողոքի ակցիա անցկացնել :  Իրենց դժգոհությունները բնակիչները կներկայացնեք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Իսկ մինչ այդ ստորագրահավաք ենք անցկացնում, որպեսզի ներկայացնենք քաղաքապետին։ Ցավալին այն է, որ տրանսվեստիտների շրջանում […]

Նոր Հայաստանի 1991-ի սեպտեմբերի 21-ից է. Առավոտ

“Inauguro” լատիներենից թարգմանաբար նշանակում է “ձեռնադրել”, “օծել”: “Ինաուգուրացիայի” ծեսը, հետեւաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից: Դրա համար, ի դեպ, պետք են նաեւ “ավգուրներ” (augures)` քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու: Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգեւորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը` երդվելու կարիք առանձնապես չկար: […]

Էլ Քաջ Նազար, Էլ Իվան Դուռակ, էլ Դոդի Գագո. Ժամանակ

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ն սկսում է սպառնալիքով, ընդ որում՝ կուսակցության նախագահի մակարդակով: Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին կուսակցական միջոցառման ընթացքում հայտարարել էր՝ ովքեր վիրավորեն ԲՀԿ-ականներին, գործ կունենան անձամբ իր հետ: Ըստ որում, այս հայտարարությունները կուսակցության նախագահը անում է այն մարդկանց ներկայությամբ, որոնք ֆեյսբուքյան գրառումներով, հարցազրույցներով, հոդվածներով կամ ելույթներով խոսում են օրենքի իշխանության, իրավական պետության մասին: Երեւի […]

Րաֆֆին առավոտյան կարթնանա եւ որդու հետ որոշում կկայացնի Հրապարակ

Ըստ թերթի տեղեկություններով, երեկ 2,5 ժամ տեւած “Ժառանգության” շտաբի նիստի ընթացքում ժառանգականներն այդպես էլ չեն հասկացել, թե Րաֆֆին ինչ է անելու այսօր, եւ եզրակացրել են, որ ծրագիրը կախված է նրանից, թե որքան մարդ կհավաքվի: Նախատեսված է 10 հազար Սահմանադրություն բաժանել ժողովրդին: Րաֆֆին դեռ չգիտի`ինքը մենա՞կ կերդվի Սահմանադրության վրա, թե՞ ժողովուրդն էլ իր հետ: Նա ասել […]

ՕԵԿ-ական Մհերը դեռ ամուսնացած չէր. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի հարցին, թե  ի՞նչ հասարակական գործունեությամբ է աչքի ընկել ՕԵԿ համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականն զբաղեցնող Շահգելդյանի աներձագ Վարդան Առաքելյանը պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանել է. “Դա այստեղ ոչ մի կապ չունի, ով ում հետ ինչպիսի հարաբերություններ է ունեցել: Տվյալ դեպքում նա երեք անգամ ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ: Այստեղ ո՞վ, ու՞մ, ինչպիսի՞, ե՞րբ` ոչ մի […]

Ուստա, Գագոն փողը չի տվել. Առավոտ

Երբ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում կանգնելու է ԲՀԿ-ի կողքին, խոսակցություններ շրջանառվեցին, որ Գագիկ Ծաոուկյանը “կլորիկ” գումար է տվել մարքսիստին: Երեկ Թերթի  հարցին` ինչքա՞ն նվիրատվություն եք ստացել Ծառուկյանից, Դավիթ Հակոբյանը պատասխանել է մհերմկրտչյանաբար. “Ուստա, Համոն փողը չի տվել”: “Ազգը սպասում էր Ծառուկյանի մուտքին` որպես քաղաքապետ: Ինչպես նախագահկանին էր սպասում […]

Զայրացած Րաֆֆու մտադրությունը ոչ մեկ չի հասկացել. Հրապարակ

Նախորդ օրը տեղի է ունեցել “Ժառանգության” քաղխորհրդի նիստը: Երկուսուկես ժամ տեւած նիստի ընթացքում, այնուհանդերձ, ներկաներից որեւէ մեկը չի հասկացել, թե ինչ է մտադիր անել Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին` իր ինաուգուրացիայի ժամանակ: Խոսվել է գրեթե ամեն ինչից, եւ, այնուհանդերձ, հարցը բաց է մնացել: Րաֆֆին ասել է, որ ինքը գիտի իր անելիքն ու սցենարը, սակայն ցանկանում է […]

Կթանկանան. Հայկական ժամանակ

 Ըստ թերթի, հայաստանյան խանութներում կրկին արձանագրվում են թանկացումներ: Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես կթանկանա “Կոկա-կոլան”: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու Է 15 դրամով: Արդեն թանկացել է գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից […]

Րաֆֆու գրական-երաժշտական երեկոն. Առավոտ

Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ եւ, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք եւ համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան եւ ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը […]

Տարոնի երգը երիտասարդներին է տրվել. Հրապարակ

Ըստ թերթի,  հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը հիմնականում “նվիրված” է եղել քարոզչական նյութերին: Նիստի ընթացքում ՀՀԿ ԳՄ անդամները ավագանու ընտրությունների “կլիպներն” ու երգն են նայել: Ծերակույտը գոհ է եղել իրեն ներկայացված “նյութերից”, մանավանդ՝ երգից: Նրանք անչափ տպավորված են մնացել իրենց՝ “Ավելի լավ Հայաստան” “կլիպից”, որի երաժշտությունը գրել է երգահան Արմեն Մարտիրոսյանը, բառերը` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի