15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դա նշանակում է եւս մեկ անգամ “մարտի 1”-ի զոհերի հարազատներին հուսախաբ անել. ՉԻ

Թերթը փորձել է ԱԺ ՀՀԿ -ական պատգամավոր Սամվել Նիկոյանից ճշտել, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ խմբակցության կողմից ԱԺ օրակարգում ընդգրկված “մարտի 1”-ի դեպքերի ուսումնասիրման նոր հանձնաժողովի ստեղծումով վերջապես բացահայտվեն “մարտի 1”-ի դեպքերի մեղավորները:

 “Մարտի 1”-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում եղած ժամանակ Նիկոյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի էջը փակված է: Ի պատասխան Նիկոյանը նշեց.

“Ես չեմ ուզում որեւիցե մի գնահատական տալ մի հանձնաժողովի, որը դեռեւս նոր է փորձում սկսել իր աշխատանքները: Ասեմ, որ սա ըստ էության, չորրորդ հանձնաժողովն է: Ամեն դեպքում, եթե քաղաքական դաշտում կա նման պահանջարկ, ես նորմալ եմ գնահատում, որ ստեղծվում է նման հանձնաժողով, բայց ամեն դեպքում պետք է իմանալ ինչ իրավասություններ է ունենալու այդ հանձնաժողովը, որովհետեւ մեծ խնդիրներ դնել քո առջեւ եւ չունենալ դա իրականացնելու իրավասություն, նշանակում է եւս մեկ անգամ զոհվածների հարազատներին հուսախաբության առաջ կանգնեցնելու խնդիր ունենալ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ