15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ատկատների” մասնագետը` փորձագետ. Առավոտ

Թերթի տեղեկություններով`մի քանի ամիս է, ինչ ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ է ընդգրկվել Արա Տեր-Գրիգորյանը : Նրա  անունը հաճախ է կապվում “ատկատների” գործի հետ:

ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից թերթը հետաքրքրվեց` արդյոք նպատակահարմա՞ր է այն, որ անձնավորությունն, ում անունը կապվում է “ատկատների”, պետական միջոցների ոչ ճիշտ բաշխելու հետ, այժմ ընդգրկված լինի ԱԺ հանձնաժողովում և օրենսդրական եզրակացություններ շարադրի:

Նշված հարցերի կապակցությամբ, պարոն Բաբլոյանը փոխանցեց հետևյալը. “Եթե ամեն մարդ ՀՀ-ում աշխատեր այնպես, ինչպես Արա Տեր-Գրիգորյանն է աշխատում, մենք մեծ առաջընթաց կունենայինք:

Նախ նա մինչև դիմում գրելը բազմիցս դիմել էր նախարարին, որ իրեն այլ աշխատանքի տեղափոխեն, քանի որ գտնում էր, որ բավականին երկար է աշխատել այդ պաշտոնում և հոգնել այդ պաշտոնից: Ես բարձր եմ գնահատում իր արժանիքները և փորձը: Ինչու չպետք է առողջապահության նման մի փորձառու կազմակերպիչը` որպես փորձագետ, օգտագործվի կարևոր գործի մեջ, ինչպիսին է օրենսդրական գործունեությունը:

Եթե ինչ-որ մեկը, ինչ-որ ատկատների մասին է խոսում, ես նրանց ուզում եմ ասել, որ նման բան չկա, եթե լիներ էլ, մենք լավ գիտենք, որ բոլոր տեսակի հնարավորություններն ունենք մարդկանց պատժելու: Որևէ մեկը նրան չի ազատել աշխատանքից, ինքն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Իսկ մեր` միասին աշխատած ժամանակը, ՀՀ-ի ամենածանր ժամանակն էր` 1991-1997-ը:

Այդ ժամանակ Արայի հետ կարողացել ենք ապահովել ամբողջ բանակի վիրավորների սպասարկումը մեր հիվանդանոցներում: Միասին այցելել ենք տարբեր երկրներ, որ դեղեր բերենք հասցնենք, բազում ծրագրեր ենք իրականացրել, որ տուժածներին պատերազմի ժամանակ օգնենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ