15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պռոշյանի գյուղապետի սպանության պատճառը ընտրություններն են . Հայկական ժամանակ

Տարիներ առաջ էլ Պռոշյան  գյուղում երթուղային տաքսու գծի շուրջ ծագած վեճը ավարտվեց սպանությամբ: Լարվածություն է նկատվել նաեւ անցած նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ընտրությունների ժամանակ հանրապետականները անընդհատ փորձել են կեղծել ընտրությունները, ինչին մի որոշ ժամանակ դիմադրել են դաշնակցականները:

Սակայն մի ինչ-որ պահից սկսած այդ դիմադրությունը դադարել է եւ քվեարկությունը ընթացել է խայտառակ խախտումներով` բազմակի քվեարկություններ, լցոնումներ եւ այլն: Բայց նույնիսկ այդ պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները զգալիորեն գերազանցել են Սերժ Սարգսյանի ստացած ձայներին: Տեսնելով սա` ձայների հաշվարկի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին տրված ձայներով քվեաթերթիկները ուղղակի դրվել են Սերժ Սարգսյանի տրցակի վրա եւ վերջինս պաշտոնական արդյունքներով այդ գյուղում հաղթել է:

Ըստ մամուլի հրապարակումների, կողմերի միջեւ կռվի առիթը եղել էր այն, որ վերընտրված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել էր, որ գյուղապետի արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան էր, եւ վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք էր փոխանցել:

Ինչ վերաբերում է սպանության իրականացմանը, ապա պետք է հիմնավոր համարել շրջանաովող այն վարկածը, որ գործել Է պրոֆեսիոնալ մարդասպան: Խնդիրն այն է, որ սպանության պահին գյուղապետից ոչ հեռու գտնվող մարդիկ կրակոցի ձայներ չեն լսել: Իսկ դա նշանակում է, որ կամ մարդասպանը կրակել է հեռվից, կամ հրազենը եղել է խլացուցիչով:

Երկու դեպքում էլ դա պրոֆեսիոնալի ձեռագիր է: Թերթի տեղեկություններով գյուղապետին խոցած գնդակը եղել է 56 մմ տրամաչափի: Ամենատարածված զենքերը, որոնցից կրակում են այդ տրամաչափի գնդակով “ՏՕԶ” եւ “Ուրալ” տեսակի հրացաններն են:

Ըստ իրավապահների նախնական դիտարկումների մարդասպանը կրակել է 200-250 մետր հեռավորությունից: Հենց այդքան է կազմում “ՏՕԶ” եւ “Ուրալ” հրացանների նշանառու կրակի առավելագույն հեռավորությունը: Սակայն այդ հեռավորությունից մեկ կրակոցով խոցել թիրախին, այն էլ գլխից, կարող են միայն պրոֆեսիոնալները: Նշենք, որ 5.6 տրամաչափի փամփուշտներ օգտագործում են նաեւ “ՍՎ 99”, “ԲԻ-6”, “Մի Չեթ-452”, “Մարլին” եւ մի քանի այլ հրացաններ, որոնց տեխնիկական տվյալները առանձնապես չեն տարբերվում “ՏՕԶ”-ից եւ “Ուրալից”, սակայն մեծ տարածում չունեն Հայաստանում:

Թե ինչ զենքից են կրակել, եւ ինչ հեռավորությունից, թերեւս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ: Սա եւս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից: Հակառակ դեպքում մարդասպանը հենց նույն գյուղից է: Ըստ մեկ այլ վարկածի մարդասպանը կրակել է գյուղապետարանի դիմաց գտնվող բնակելի երկու հարկանի շենքից: Թերթի թղթակիցը նկատել է, որ այդ շենքի երկրորդ հարկի պատուհաններից երկուսը վերանորոգված են, իսկ մեկը ջարդված: Ըստ թերթի,  իրավապահները երեկվա ուշ երեկոյի դրությամբ դեռ ոչ մի “զացեպկա” չունեին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ