14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

“Քաղաքապետ” Արմեն Մարտիրոսյանը` նախարար. Հրապարակ

Թերթի  տեղեկություններով,Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն “տեսքով” ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին եւ այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած` կստացվի ուրույն կոալիցիա: Ըստ թերթի աղբյուրների, […]

Արմեն Արզումանյանը գնո՞ւմ է . Հայկական ժամանակ

Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաեւ իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից եւ վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ: Ըստ նույն աղբյուրների, հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որեւէ պաշտոն կստանձնի:

Զոլյանի քույրն է մեղավո՞ր. Չորրորդ ինքնիշխանություն

 Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, այսօր արդեն “Ժառանգություն” կուսակցության Երեւանի ավագանու ցուցակում հայտնված Սուրեն Զոլյանը երեկ կանչվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Ի դեպ` Զոլյանը նախապես հայտարարել էր, թե հենց ինքը ելույթ է ունեցել Ազատության հրապարակի հարթակից, իրեն հաջորդ օրը զանգել ու հրավիրել են ԱԱԾ: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է : Թերթի  տեղեկություններով` Սուրեն Զոլյանը նախապես տեղյակ […]

Զուրաբյանը ստախո՞ս է. Ժամանակ

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արգելել է ՀԱԿ ակտիվիստ կանանց այցելել Ազատության հրապարակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, պատճառաբանելով, թե 2008 թվականին “Ժառանգությունը” չի պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին: “Ժառանգություն” կուսակցության նախկին անդամ, 2008-ի նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Անուշ Ղարիբյանն Թերթի  հետ զրույցում, անդրադառնալով վերը նշվածին, ասաց, որ Լեւոն Զուրաբյանը սուտ է […]

Դատախազը սկսել է լավ լսել. Հայկական ժամանակ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որ լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, արդեն լավ լսում է: Գլխավոր դատախազի այդ խնդիրն ավելի ակնառու էր դարձել դեռ անցյալ տարի, երբ նա խորհրդարան էր բերել Վարդան Օսկանյանին փողերի լվացման հայտնի գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Թերթի  թղթակցին հայտնի է դարձել, որ Հովսեփյանը մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել […]

Ինչո՞ւ շուտ մեկնեց Րաֆֆու հայրը. 168 ժամ

Երեկ վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը: Թերթը հիշեցնում է, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը` իր կնոջ` Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, Հայաստան էին ժամանել մարտի 20-ին եւ այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում: Թերթի տեղեկություններով` Ռիչարդ Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է […]

ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահի երդմանը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Թուրքիան կջրազրկի Արարատյան դաշտավայրը.Հայկական ժամանկ

Արարատյան դաշտը կարող է կանգնել ջրային լուրջ խնդրի առաջ: Պատճառն այն է, որ Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում՝ սահմանին ոչ մոտ, 1,5 մլրդ խմ տարողությյամբ ջրամբարներ է կառուցում։ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է, որ արդեն Արաքս գետից 88 մլն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է։ […]

Անչափահասը պարսիկներին սեքս է առաջարկել. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Ի.-ի գործի դատավարությունը: Դատարանը որոշում է կայացրել անչափահաս աղջկան քրեական պատասխանատվությունից ազատելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Աղջիկը մեղադրվել է գողություն կատարելու համար: Հանցանքի կատարման պահին նա դեռ 16 տարեկան չէր դարձել: Ի.-ն ծնվել է 1996 թվականի հոկտեմբերին: […]

Ավագանիներից ո՞վ փող ունի. Հրապարակ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ըստ կուսակցություններից մեկի ղեկավարի, առնվազն 200 հազար դոլար է հարկավոր: “Եթե յուրաքանչյուր 400 տեղամասում կանգնող անձին գոնե 20 հազար դրամ տաս, գումարած պաստառներ, բուկլետներ, տրանսպորտային եւ այլ ծախսեր, կստացվի պատկառելի գումար”,-ասել է նա: Թերթի տեղեկություններով, ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի եւ “Ժառանգությունը”, որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի