18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Քաղաքապետ” Արմեն Մարտիրոսյանը` նախարար. Հրապարակ

Թերթի  տեղեկություններով,Սերժ Սարգսյանը, ով երեկ պատասխան նամակ էր հղել Րաֆֆի Հովհաննիսյանին, հակված է ընդառաջել նրա որոշ պահանջներին, բայց ոչ այն “տեսքով” ու չափով, որը Րաֆֆին նշել էր իր նամակում: Նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին եւ այդ մասին հայտարարություն անել:

Այլ կերպ ասած` կստացվի ուրույն կոալիցիա: Ըստ թերթի աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի եւ երիտասարդության նախարարությունը տալ “քաղաքապետ”  Արմեն Մարտիրոսյանին, սա նաեւ Արմենի սրտով է` ասում են նրանք: Օրակարգում է նաեւ սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին եւ հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ եւ կադրեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ