15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Նաիրիտի” գործը` 6-րդ վարչությունում. Ժամանակ

“Նաիրիտ” գործարանի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Հարությունյանը թերթին տեղեկացրել է, որ գործարանն այսօրվա դրությամբ իր աշխատողներին պարտք է 8 ամսվա աշխատավարձ:

Նրա խոսքերով՝ վերջին աշխատավարձը տվել են մարտի 7-ին: Թերթը հիշեցնում է, որ  գործարանի աշխատողները նախագահական նստավայրի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում իրենց աշխատավարձերի համար: Եվ այդ ակցիաներից հետո վճարումը վերսկսվեց:

Ա. Հարությունյանը չկարողացավ հիշել, թե ընդհանուր գումարով աշխատավարձերի որքան պարտք ունի գործարանը, եւ ընդհանրապես որքան է կազմում “Նաիրիտի” պարտքը: “Նաիրիտի” ունեցած պարտավորությունների վերաբերյալ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է անցկացրել գործարանում, ակտ է կազմել, որի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն:

Ֆինանսների նախարարությունից թերթին խոստացան ավելի ուշ մանրամասներ տրամադրել, թե ինչ ստուգումներ են անցկացրել եւ ինչ ակտ են կազմել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ