06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանը “դաբրո” չի տվել. Հրապարակ

Ըստ Աժ կանոնակարգի, ՀՀ նախագահի ինաուգուրացիայի հատուկ նիստն այլ դահլիճում` ոչ Աժ-ում, տեղի ունենալն ամրագրվում է առանձին օրենքի նախագծով, որը երեկ ներկայացրեց ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանը: Օրինագիծն արժանացավ Աժ մեծամասնության հավանությանը: Այնուհանդերձ, հետաքրքիր էր ԲՀԿ քվեարկությունը. ԲՀԿ ֆրակցիայի 25 պատգամավոր քվեարկել էր ձեռնպահ, իսկ Տիգրան Ստեփանյանն ու Մելիք Մանուկյանը (Շիշ Մելո)` դեմ:

ԲՀԿ-ի թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ մինչեւ բուն քվեարկությունը ԲՀԿ-ն չի կարողացել գտնել Գագիկ Ծառուկյանին, որպեսզի հարցնի, թե ինչպես են քվեարկելու, եւ նման ձեւով քվեարկելու որոշումն ընդունել են Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Թերթը հիշեցնում է, որ այս օրերին Գագիկ Ծառուկյանը գտնվում է Դուբայում: Չնայած որոշ ԲՀԿ-ականներ պնդում էին, որ “նա լավ էլ տեղյակ է եղել, պարզապես մեզ են այդպես ներկայացնում”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ