14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քննություն բանակում` ով է քվեարկել տվել. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ոստիկանությունը ուսւոմնասիրություններ է սկսել ՊՆ որոշ զորամասերում` պարզելու, թե փետրվարի 18-ին ով է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Ընտրություններից հետո թերթը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Արմավիրի մարզի որոշ ընտրատեղամասերում զինվորներին հարահանգել են քվեարկել Ր. Հավհաննիսյանի օգտին: Ընդ որում` զորամասերում կատարված ուսումնասիրություններից հետո առանձին զորամասերում ներքին ծառայական քննություն է սկսվել` պարզելու, թե Հանրապետական կուսակցության […]

Ինչ են խոսել Ծառուկյանն ու Բաղդասարովը. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ “Արմավիա” ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովի  հանդիպման մասին թերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Խնդիրը վերաբերում է “Արմավիա” ընկերության վաճառքին: Ծառուկյանը մտադիր է գնել եւ Բաղդասարովին համոզում է, որ այն սնանկ հայտարարի, որից հետո կկայանա վաճառքը: Սակայն սրան դեմ է կառավարությունը, քանի որ չվճարված աշխատավարձերը կհանգեցնեն բողոքի, ուստի ուզում են, որ […]

Ծառուկյանը կդիմի քրեական հեղինակություններին.Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող “հեղինակություններին”: ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի “հնարավորությունները”: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով, կուսակցությունը որոշել […]

ԲՀԿ-ն Դաշնակցականներին սխալ է հանել. Հրապարակ

Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով: ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին ասում է` գնա ապացուցիր, որ քո ղեկավարած կառույցը՝ երեւանյան ղեկավար մարմինը, գործուն է ու կենսունակ:  “Ասել է` ՀՅԴ-ում, ինչպես եւ մեզ մոտ` ԲՀԿ-ում, Օսկանյանին առաջին համար գրելով, […]

Առանց “Բետեեռ կանանց” եւ Կլարա Խաչիկովնայի. Առավոտ

Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական [կամ քաղաքացիական] շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, եւ դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել […]

Ծառուկյանը չի արել. Հրապարակ

ԲՀԿ­ում սպասում էին, որ Ֆրանսիայից Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ էլ Ծառուկյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Կրկին ՀԱՕԿ նախագահ ընտրված, ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում նաեւ Անվտանգության խորհրդի նիստերին: Ավելին` նա չի եղել նաեւ Սերժ Սարգսյանին Մոսկվա ճանապարհողների եւ դիմավորողների մեջ: Ի դեպ, […]

Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կհաջողի

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ եւ նրանց առաջարկում է Երեւանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, եւ չի բացառվում, որ առաջիկայում “Ժառանգության” առանցքի շուրջ ձեւավորվի նախընտրական դաշինք: Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի […]

Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ պաշտոնական լեզուն. Հրապարակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի` 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե: Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 (“Beko” խանութի պատին) կամ Մաշտոց 7ա (“Modern Art Museum”) հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, […]

Ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը. Առավոտ

“Հայկրիմինալ” կազմակերպությունը նամակներով դիմել է Հայաստանում գտնվող շուրջ 30 դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներին` տեղեկացնելով, որ Հայաստանում կոռումպացված չինովնիկները պետական համակարգից գողացած գումարները ի պահ են տվել իրենց երկրների բանկերին, ակնկալվում է աջակցություն` Հայաստանի ազգային հարստությունը Հայաստան վերադարձնելու համար: Մի նամակ էլ ուղրակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Կոռումպացված հայ չիոնվնիկների ցուցակը շուտով կհրապարակվի կազմակերպության կայքում: Այն կգլխավորի […]

Մեկնել են Հայաստանից. Հայկական ժամանակ

Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 19 հազար 29 ուղեւոր: Անցած տարի, նույն ժամանակահատվածում Հայաստանից մեկնել եւ չէր վերադարձել 17 հազար 574 ուղեւոր: Այս տարվա առաջին երկու ամիսներին` ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվն աճել է ավելի քանի 8 տոկոսով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի