27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը կդիմի քրեական հեղինակություններին.Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ ապահովելու համար Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները ոտքի են հանել իրենց հետ կապ ունեցող “հեղինակություններին”:

ԲՀԿ-ն, օրինակ, փորձում է նորից օգտագործել Գագիկ Ծառուկյանի հովանավորյալ Բանգլադեշցի Համոյի՝ Աշոտ Ավետիսյանի “հնարավորությունները”: Բայց քանի որ ԲՀԿ-ի յուրաքանչյուր նման քայլ անմիջապես գրավում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը՝ դրանից բխող հնարավոր հետեւանքներով, կուսակցությունը որոշել է այս անգամ զգույշ գործել:

Ըստ այդմ՝ փորձում են այնպես անել, որ իրավապահ մարմինների ուշադրությունը չգրավեն՝ կալանավայրերում չհայտնվելու հեռահար նպատակով՝ ինչպես անցած խորհրդարանական ընտրություններից առաջ պատահեց նույն Բանգլադեշցի Համոյի հետ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ-ն նաեւ փորձում է դիմել Հայաստանից դուրս գտնվող քրեական “հեղինակությունների” օգնությանը:

Թերթի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանը այս ընտրություններին որոշել է նաեւ աննախադեպ ծավալի գումար ծախսել: Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի այլ գործիչների կտրուկ հայտարարություններից ակնհայտ է, որ նրանք Երեւանի ավագանու ընտրություններին մեծ ակնկալիք ունեն՝ բարձր տոկոսներ ստանալու առումով: Եթե չհաջողեն հաղթել ու քաղաքապետ ունենալ, գոնե ավագանու կազմում ավելի մեծ խմբակցություն ունենալ:

Ի դեպ, ըստ թերթի` նույնպիսի մեթոդոլոգիա է պատրաստվում օգտագործել նաեւ ՀՀԿ-ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ