14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հին գվարդիան գործի է անցել. Հրապարակ

ՀՀԿ ավագանու շտաբը, հաշվի առնելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ֆորս-մաժորը, որոշել է “մի ուրիշ ձեւ” համակարգել առաջիկա ընտրությունները: Այս օրերին երիտսեկտորին է միացել հին գվարդիան, ընդհուպ մինչ այդ ընտրական մեծ ակտիվություն չդրսեւորող Մկրտիչ Մինասյան, կառավարությունը` ՀՀԿ իր բոլոր անդամներով, մոբիլիզացվել է Տարոն Մարգարյանի պոստը պահելու սրբազան արշավին: Ռուբիկ Թադեւոսյանը կոորդինացնում է հայրենակցական միությունների, մարզպետների […]

ՀՀԿ-ից “աբիժնիկները”` Ծառուկյանի թեւի տակ. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, երեկ հանդիպել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը (Զորիկ) եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Արաբկիր վարչական տարածքում Զոհրաբ Զոհրաբյանի՝ ԲՀԿ-ին աջակցելու հարցը: Չի բացառվում, որ Զոհրաբ Զոհրաբյանը ընդգրկվի նաեւ ԲՀԿ-ի ավագանու ցուցակում: Այս տարածքում ՕԵԿ-ի ձայներն ապահովելու համար համառ պայքար է մղելու Արաբկիր վարչական տարածքում […]

“Ժառանգության” երրորդը չկա. Ժամանակ

“Ժառանգություն” կուսակցությունը որոշել է մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ձեւաչափը: Կուսակցությունն առաջիկա ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Թերթի տեղեկություններով այն կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ցուցակի երկրորդ եւ չորրորդ տեղերում․ երկրորդ տեղում ներկայացված է “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, իսկ չորրորդ տեղում՝ “Ժառանգություն” կուսակցության քարտուղար, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

ՀԱԿ երիտասարդների ճակատագիրը անհայտ է. Հայկական ժամանակ

Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով: 2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր […]

Հովիկ Աբրահամյանի որդո՞ւն. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով,  Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Ի տարբերություն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի, որի հրաժարականի դիմումը մերժվեց ՀՀԿ վերնախավի կողմից, Մուրադյանի հրաժարականի դիմումն ընդունվելու է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղուց է ցանկանում իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին տեսնել Արտաշատի քաղաքապետի պաշտոնում եւ այդկերպ ավելի վերահսկելի դարձնել Արարատի մարզկենտրոնը:

ԲՀԿ-ում գիր կսիրեն. 168 ժամ

Թերթի տեղեկություններով,  Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել հանդիպում մետրոյի Երիտասարդական կայարանի հարակից տարածքից քշված գրավաճառների հետ: Առջեւում Երեւանի խորհրդի ընտրություններ են, եւ իշխանություններից դժգոհ յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարեւոր է: ԲՀԿ-ում կարող են նրանց խոսք տալ, որ եթե Երեւանում քաղաքապետի փոփոխություն տեղի ունենա, գրավաճառները կվերադառնան իրենց աշխատանքին:

Դաշնակցական պատգամավորը շնչակտուր է եղել. Հրապարակ

Չնայած ծոմին, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր ամենօրյա առավոտյան քայլ-վազքը արդեն Օպերայի հրապարակում: Նրա հետ վազում են` մի օր Ստեփան Սաֆարյանը, մի օր Արմեն Մարտիրոսյանը, մի օր Ռուբեն Հակոբյանը կամ բոլորով միասին, մի քանի “կռուգ”, ինչը նրանց շնչակտուր է անում անսովոր լինելու պատճառով: Նախորդ օրը Արմեն Ռուստամյանի բախտը չի բերել. Ազատության հրապարակով առավոտյան տեղ շտապելիս […]

Թքել է եւ դուրս եկել. Հայկական ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2000 թ.-ից: Թերթի տեղեկություններով` Տիգրան Սահակյանին պարտադրել են հրաժարական տալ: Վերջինս իր շրջապատում հայտարարել է, թե ինքն է որոշել “թքել դուրս գալ, քանի որ հոգնել է”: Սակայն, ըստ դատական համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրների, Տիգրան Սահակյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ […]

Առաջինը հաստատ է, երկրորդ տեղը կորոշի ընտրողը. Առավոտ

ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահ հայտարարում է, որ Հանրապետականը վստահորեն ավագանու ընտրություններում նույնպես առաջին տեղն է ունենալու: Թերթի այն հարցին՝ ավագանու ընտրությունները կարծես ակտիվություն են մտցնում ընդդիմադիր դաշտում լիդեռության հավակնող ուժերի մեջ. Ձեր կարծիքով՝ ԲՀԿ-ն կպահպանի՞ Երեւանում իր երկրորդ հորիզոնականը, թե՞ նախագահական ընտրություններում “Ժառանգության” աննախադեպ հաղթանակը իր ազդեցությունը կունենա, հանրապետական պատգամավորն ասաց. “Ես ուզում եմ […]

Փողերը տանում են, տանում. Հայկական ժամանակ

Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Բանկային համակարգին մոտ կանգնած թերթի  աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել եւ դա ազդում է բանկերի վրա: Ըստ այդ տեղեկությունների, դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում եւ ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերեւս դրանով է պայմանավորված վերջին շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի