02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հին գվարդիան գործի է անցել. Հրապարակ

ՀՀԿ ավագանու շտաբը, հաշվի առնելով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ֆորս-մաժորը, որոշել է “մի ուրիշ ձեւ” համակարգել առաջիկա ընտրությունները:

Այս օրերին երիտսեկտորին է միացել հին գվարդիան, ընդհուպ մինչ այդ ընտրական մեծ ակտիվություն չդրսեւորող Մկրտիչ Մինասյան, կառավարությունը` ՀՀԿ իր բոլոր անդամներով, մոբիլիզացվել է Տարոն Մարգարյանի պոստը պահելու սրբազան արշավին: Ռուբիկ Թադեւոսյանը կոորդինացնում է հայրենակցական միությունների, մարզպետների աշխատանքը, որոնք Երեւանում լիքը “հայրենակիցներ” ունեն: Երեկ ՀՀԿ շտաբում ասում էին, որ հիմնահատակ ավերելու են այն թեզը, թե ՀՀԿ-ն այդ պոստը զիջելու է ԲՀԿ-ին:

Ի դեպ, ՀՀԿ-ում ԲՀԿ-ի շահերի ջատագով Հովիկ Աբրահամյանն այս ընտրություններից մեկուսացված է` գրեթե չի լինում շտաբում: Նախորդ` Գագիկ Բեգլարյանի ընտրությունների ժամանակ ամեն օր Հարություն Փամբուկյանն ու Գալուստ Գրիգորիչը ժամը 5-ին դիմավորում էին Հովիկ Արգամիչին, որը գալիս էր քննարկելու վիճակը եւ հանձնարարություններ տալու: Ի հակակշիռ սրա, ակտիվ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեծ լիազորություններ է ստացել ընտրությունների հետ կապված:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ