14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երեքը՝ մեկում. 168 ժամ

Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել “Բարգավաճ Հայաստանի” (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ “Ժառանգության” ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ “Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը […]

Աֆրիկյան ժանտա՞խտ. Չորրորդ ինքնիշխանություն

ԼՂՀ տարածքում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության արձանագրումից հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան գրության պահանջի համաձայն եւ Սյունիքի մարզպետի 2013թ. փետրվարի 8-ի որոշմամբ՝ մարզի Տեղ եւ Սյունիք  համայնքներում դրվել են ժամանակավոր հսկիչ կետեր՝ վարակը  Սյունիքի մարզ եւ Հայաստանի Հանրապետություն չներթափանցելու ուղղությամբ անհրաժեշտ հսկողություն սահմանելու նպատակով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, երեկվա դրությամբ ՀՀ-ում աֆրիկյան ժանտախտից խոզերի անկման դեպքեր […]

Նախագահի ինագուրացիայից հետո կոնկրետ երբ. Հրապարակ

Չնայած կառավարությունն արդեն իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, այնուհանդերձ, թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 9-ի ինաուգուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերեւս վերանշանակումը: Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում արձանագրել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական […]

Ծառուկյանը միշտ կճմթել է ժողովրդին. 168 ժամ

2000թ. Հայաստանը հարկադրաբար լքած Արկադի Վարդանյանը արդեն չորս տարի է, Հայաստանում է եւ մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Բայց Արկադի Վարդանյանին ամեն ինչ չէ, որ դուր է գալիս այդ հանրահավաքներում: Երեկ թերթի հետ զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել է մի քանի բացթողումներ եւ սխալներ, որոնց արդյունքում Ազատության հրապարակը դատարկվում է: Վարդանյանին հատկապես անընդունելի է Րաֆֆի […]

Մուկուչյանը կպատասխանի ՍԴ-ում. Հայկական ժամանակ

Թերթի  թղթակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրել է մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում տեղ գտած տարակուսանքը` որոշ տեղամասերում 90 տոկոս մասնակցության ու Ս. Սարգսյանի 90 տոկոս քվե ստանալու վերաբերյալ: “Դա ձեր կամայական մեկնաբանությունն է”,-ի պատասխան ասել է Մուկուչյանը: Լրագրողը նշել է, որ մեջբերում է անում զեկույցից: “Դիտորդական առաքելության կարծիքի մեջ նշված են փաստական հանգամանքներ, որոնցից յուրաքանչյուրի […]

Բագրատյանը թափով հետ է գալու. Հրապարակ

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեկնել է Ուկրաինա: 10 օրից վերադառնալով, նա պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել: Թերթի հետ զրույցում նա չժխտեց, որ պատրաստ է նաեւ դաշինքով մասնակցել, սակայն առ այս պահը այդ թեմայով բանակցություններ այլ ուժերի հետ չեն ընթացել, եւ որեւէ առաջարկ չի քննարկվել: Ամբողջ խնդիրն այն է, որ “Ժառանգությունը” […]

Մեզ բոլորիս կին ու մայր է աշխարհ բերել. Առավոտ

  Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում [թեկուզ նույնիսկ FB-ում], եւ մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությւսնը, ես մի պահ կանգ եմ առնում եւ այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց առաջ, ես կրկին անդրադառնում […]

Ծառուկյանը լավ ախորժակ ունի. Ժամանակ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է նաեւ հինգ մարզպետի պաշտոններ, այդ թվում՝ Վայոց ձորի մարզպետինը։ Թերթի  տեղեկություններով, ԲՀԿ-ն ուզում է նաեւ 4 նախարարություններ, այդ թվում՝ մշակույթի նախարարությունը, որտեղ նախարար դառնալ է ցանկանում Նաիրա Զոհրաբյանը։ Հայտնի է նաեւ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն ցանկանում է վարչապետի նշանակման […]

Պատգամավորի դե՞մ քրգործ. Հրապարակ

Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է  ունեցել նաեւ “Ժառանգության” պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ “գործը” փոխանցել է ՀՔԾ-ին: Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ […]

Դպրոցի տնօրենը “շլանգով” ծեծել է աշակերտին

Գյումրիի ոստիկանության բաժին բողոք է ներկայացվել, որ Գյումրիի թիվ 12 ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանը աշակերտ Խաչատուր Ավդալյանին “շլանգով” հարվածել է դասից ուշանալու համար: “Բողոքի առկայությունը հաստատել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը, ով նշել է, որ ստացվել է նման հաղորդում, եւ կատարվում է հետաքննություն: Տնօրեն Ս. Հովսեփյանը, սակայն թերթի թղթակցի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի