Երեքը՝ մեկում. 168 ժամ
Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել “Բարգավաճ Հայաստանի” (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ “Ժառանգության” ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ “Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը:
Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Այս հարցում վերջնական որոշում չի կայացվել:
Ընդամենը որոշվել է քննարկումը շարունակել այսօր: Հետաքրքիր է, որ այս քննարկումներից դուրս է թողնվել Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), չնայած ՀԱԿ ներկայացուցիչները եւս կողմ էին արտահայտվել միասնական ցուցակին: ՀԱԿ-ի մասնակցությանն ամենաշատը դեմ է “Ժառանգությունը”, որի ներկայացուցիչներն, ըստ էության, դեմ են որեւէ միավորման, որտեղ կարող է լինել ՀԱԿ-ը: