Մուկուչյանը կպատասխանի ՍԴ-ում. Հայկական ժամանակ
Թերթի թղթակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրել է մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցում տեղ գտած տարակուսանքը` որոշ տեղամասերում 90 տոկոս մասնակցության ու Ս. Սարգսյանի 90 տոկոս քվե ստանալու վերաբերյալ:
“Դա ձեր կամայական մեկնաբանությունն է”,-ի պատասխան ասել է Մուկուչյանը: Լրագրողը նշել է, որ մեջբերում է անում զեկույցից:
“Դիտորդական առաքելության կարծիքի մեջ նշված են փաստական հանգամանքներ, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ առկա են համապատասխան հիմնավորումներ, մոտեցումներ: Քանի որ այս պահին ՍԴ-ում առկա է դիմում, որով քննվում է ԿԸՀ որոշման իրավաչափությունը եւ ընտրությունների արդյունքները, ապա մեր դիրքորոշումն այդ հանգամանքների վերաբերյալ կներկայացնենք ՍԴ նիստում”,-հայտնել է Մուկուչյանը:
Ըստ թերթի, նա խուսափել է զեկույցի վերաբերյալ այլ` ուղիղ հարցերին պատասխանելուց: