14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ-ն ընտրակեղծիք է հայտանաբերել. Ժամանակ

Հետընտրական թեման քննարկվում է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի սենյակում, այլ նաեւ խորհրդարանի միջանցքներում: Օրերս ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը ոգեւորված մոտեցել է թերթի թղթակցի հետ զրուցող ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ու հայտարարել. “Ընտրակեղծիք եմ հայտնաբերել. Րաֆֆին մի հոգու երկու անգամա բարեւել: Դիմելու եմ ԿԸՀ”: “Չդիմես, դրանք կասեն ընտրակեղծիք ա, եկեք ուրեմն նոր ընտրություն անենք”,-խմբակցության […]

Նախկին թաղապետը Երեւանի փոխքաղաքապե՞տ. Հայկական ժամանակ

Քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են, թե ով ինչպես է մասնակցելու` մայիսի 5-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ-ն նախօրեին արդեն պաշտոնապես հայտարարեց, որ իր ցուցակը գլխավորելու է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թե ովքեր են նրան հաջորդելու մյուս 2 տեղերում` հստակեցված չէ: Թերթի աղբյուրներով, ԲՀԿ-ն մարտի 5-ին կորոշի, թե ովքեր են գլխավորելու իր ցուցակը` ավագանու […]

Բեգլարյանը Արգամիչի հետ փակվել էր. Հրապարակ

Մինչ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կհաստատեին, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը, քննարկվել է նաեւ ընտրություններին մասնակցության ձեւաչափը` կոալիցիայով, թե առանձին-առանձին: Բանն այն է, որ ՀՀԿ-ում չեն բացառել, որ ընդդիմությունը նույնպես մասնակցություն կունենան այդ ընտրություններին, այդ իսկ պատճառով առաջարկել են միասնական ցուցակով մասնակցել, սպասել, թե ինչու որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Որոշումն […]

ՀԱԿ-ն այլեւս չկա. 168 ժամ

Երեկ Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար երկու հանրահավաք. մեկի կազմակերպիչը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, մյուսինը՝ ՀԱԿ-ը: Հետո նրանք երթով պետք է գային Մյասնիկյանի հրապարակ, եւ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի՝ ծաղիկներ դնեին Մյասնիկյանի արձանի պատվանդանին:   Բայց երկու հանրահավաքներն էլ տեղի չունեցան: Րաֆֆի Հովհաննիսյանը կեսօրին Ազատության հրապարակից երթ կազմակերպեց դեպի Մյասնիկյանի հրապարակ, իսկ ՀԱԿ-ի կողմնակիցները […]

Արմավիրի քաղաքապետը նո քոմենթ-ով է խոսում. Չորրորդ ինքնիշխանություն

Փետրվարի 27-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր տղաների եւ Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի միջեւ: Քաղաքի ավագանու անդամները տեղեկանալով, որ կառավարության կողմից հնարավոր է մերժվի Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը, քաղաքի օբյեկտներից մեկում կերուխում են սարքել վերջինիս վերադարձը նշելու համար: Կերուխումին հրավիրված է եղել նաեւ Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, որը […]

“Կարեւոր ասելիքի յուղ վառոցի” . Հայոց աշխարհ

Որքան երկարում է “Ժառանգության” ղեկավար ու, ինչպես հիմա նշում են, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքաշարը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ ավելի քան կես միլիոն ընտրողների վստահությանն արժանացած գործիչը, ըստ էության, ասելիք չունի: Թերթը վկայակոչում է երեկվա երեւանյան հանրահավաքում նրա ելույթը, նորից “Սյունիքից մինչեւ հյուսիս” ծեծված արտահայտությունը, “զադնի սկորուստ” չդնելու, այսինքն` չնահանջելու […]

Րաֆֆուն նոր փորձություն է սպասվում. Իրատես de facto

Մինչ ԱԺ խոսնակը փորձում է հետընտրական իրավիճակի հարցը որեւէ ձեւաչափով օրակարգային դարձնել խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն աճապարում է մարզից մարզ անցնել ու հայտարարել, որ իրենք հաղթել են: Ըստ թերթին հասած լուրերի, Հովհաննիսյանն իր ընտրազանգվածին ակտիվ է պահելու մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` նրան խոստացել են` կդառնաս Երեւանի քաղաքապետ, եթե հաջողես հաղթել ավագանու ընտրություններում: […]

Ե՞ւ… Հրապարակ

“Շնորհավորում եմ բոլորիս լավագույն ընտրությունների անցկացման համար, ինչի ապացույցն են նաև միջազգային հանրության արձագանքը և շնորհավորանքները, որ մենք ստանում ենք”,-ԱԱԽ նիստի “բացումը” նախորդ օրն այսպես է սկսել Սերժ Սարգսյանը: Մոտ մեկ ժամ տևած նիստի միակ հարցը եղել են ընտրությունները, որևէ այլ` հետընտրական, կադրային հարց չի քննարկվել: Բոլոր զեկուցողները` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Աղվան Հովսեփյան, […]

Փոսանջյանը բռնել է “ժուչոկուհուն” . Հրապարակ

ՀՀԿ-ական պատգամավորուհիներից մեը երեկ խորհրդարանում քայլող “ժուչոկ” էր աշխատում: Թերթը գրում է, որ երբ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր աշխատասենյակում գոռգոռալով հեռախոսով խոսալիս է եղել, եւ միջանցքում լսելի են եղել նրա խոսքերը` “Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կապ չունի Շուշիի ազատագրության հետ …” այդ պահին միջանցքով անցնող ՀՀԿ-ականը լսելով դա` ձեռքի իրերն արագ փոխանցել է օգնականին, նրան […]

Խոսել է Րաֆֆու շարժման մասին. Ժամանակ

ՀՀԿ երեկվա խորհրդի նիստին մասնակցել են մոտ 150 անդամներ, այդ թվում ՀՀԿ պատգամավորները: Թերթի տեղեկկություններով` Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ներկայացրել է ընտրությունների արդյունքները` դրանք գնահատելով նորմալ: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին` ասելով, թե ի տարբերություն նախորդ անգամվա` մարդկանց մեջ դժգոհություն կա, բայց ատելություն չկա: Նա ընդգծել է, որ ժողովրդի մեջ դժգոհությունը պահպանվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի