14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կորյունը Կորյուն չի. Հրապարակ

  Չնայած ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցն ու ծեծկռտուքը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի եւ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի օգնականի միջեւ Սամվել Ալեքսանյանը շաբաթ օրն արդեն հարթել էր` կառուցողական “զրույց ունենալով” կողմերի հետ, հորդորելով չմոռանալ, որ Կորյունը “Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ […]

ՕԵԿ-ում մի կենդանի շունչ չկա՞.Ժողովուրդ

Արդեն մի քանի օր է, ինչ թերթը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել թերթի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ […]

Վարդանիկի Աստվածը. Առավոտ

Երեկ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի փաստից, ըստ  թերթի տեղեկությունների, ամենաշատը ոգեւորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Պատճառը միայն այն չէ, որ նախկին քաղաքապետը փորձում է նորից պաշտոնի գալ ու տարածում է, որ ինքն է ապագա մարզպետը, այլեւ այն, որ Գիզիրյանին է մեղադրում իր պաշտոնանկ լինելու մեջ: Ըստ որոշ գյումրեցիների՝ երեկ նախկին քաղաքապետը […]

Աստծու հարսնացուներն ու կենդանի հավատքը. Ժամանակ

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնման եւ օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը թերթին ասել է,  որ վերջերս Հայաստան են ներթափանցել նոր աղանդներ, որոնք պատկանում են խարիզմատիկ եկեղեցիների թվին։ Մեկը “Աստծո հարսնացուներ” է անվանվում, մյուսը՝ “Կենդանի հավատք”։ Երկուսն էլ ժամանակին մի մարմնի կողմից են ֆինանսավորվել, սակայն 2004-ին հավատքը դուրս է եկել եւ այժմ սկսել է մենակ գործել։ “Աստծո հարսնացուներ” […]

Գլուխդ կջարդեմ` մի նկարի. Առավոտ

Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետընտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել` ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող: Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը` կարող եմ ավելացնել նաեւ` վերջին 5 տարում մեր բնագավառում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, […]

Կարձագանքի՞ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը. Հայկական ժամանակ

ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ, 2008-ի համաժողովրդական շարժման լիդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Օրակարգում մեկ հարց է`”ՀԱԿ” կուսակցությանը միանալ թե ոչ:Սակայն, ըստ թերթի ՀՀՇ ընդունած որոշումը խիստ կանխատեսելի է:  Հետաքրքիրն այն է, թե արդյոք Տեր-Պետրոսյանը իր ելույթում կարձագանքի Ազատության հրապարակում սկսված նոր շարժմանը, որը կրկին հետընտրական բնույթ ունի եւ որի նպատակը կրկին նախագահական […]

Փեսան խոզի գրիպ է. Ժողովուրդ

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան “Էրեբունի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Երբ թերթը  հետաքրքրվել է, թե ինչու, Մանուկյանը պատասխանել է. “Վիրուսային գրիպային վիճակ է իր մոտ”: Հարցին` արդյոք խոզի գրիպ է, Մանուկյանն արձագանքել է. “Այո´, խոզի գրիպ է, եւ դա շատ ծանր հիվանդություն է”:

Լրագրողների գործը հարուցվել է. Ժամանակ

Փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրության օրը, “Մետաքս” կոչվող թաղամասում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի դիմաց “Հրապարակի” եւ “Ժամանակի” լրագրողների վրա հարձակման եւ նրանց մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու առթիվ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Թերթը հիշեցնում է,  որ շտաբի դիմաց կանգնած մի խումբ տղամարդիկ արգելել էին լրագրողների մուտքը Սերժ Սարգսյանի շտաբ՝ հայհոյախառն արտահայտություններով հարձակվելով լրագրողների վրա եւ խլելով […]

Այլ մշակույթով ընդդիմադիրն ու սեփական ուժը չցուցադրող նախագահը. Առավոտ

      1996-ից սկսած` նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը` նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները /բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից/ հայտարարել են, որ ընտրություններով հաղթել են հենց իրենք` հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս` չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետեւ այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների եւ […]

Պղնձի գինը կազդի՞ Հայաստանի տնտեսության վրա. Հայկական ժամանակ

Արդեն երրորդ օրն անընդմեջ միջազգային շուկայում արձանագրվում է պղնձի գնի կտրուկ նվազում: Երեկ Լոնդոնի կոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 7 հազար 831 դոլար, որը այս տարվա ամենացածր ցուցանիշն է: Ընդամենը 5 օր առաջ պղնձի միջազգային գինը 8 հազար 255 դոլար Էր: Թերթը եզրակացնում է, որ սա կարեւոր է այնքանով, որ Հայաստանից արտահանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի