14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սյունիքի մարզպետից չեն վախենում. Ժամանակ

Այսօր “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենանալու Սյունիքի մարզում: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բավական յուրօրինակ է պատրաստվում նրա այցին: Մեղրիից թերթին պատմել են, որ քաղաքապետարանների, մարզպետարանի եւ պետական կառույցների աշխատակիցներին հրահնագված է այսօր ընտանիքներով դուրս չգալ տանից, չմասնակցել թեկնածուի հավաքին: Սակայն մեղրեցիները ասում են, որ իրենք չեն վախենում մարզպետից:

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դասադուլին.   Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, […]

Արգամիչը եղել է Բաղրամյան 26-ում. Ժողովուրդ

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿառաջնորդ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով` Աբրահամյանի Սարգսյանի հետ քննարկել է մարզպետերի հարցը ու փրոձել բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը վճռական է տրամադրված եղել` ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարական տան: ԱԺ-ում պտտվող լուրերի համաձայն` Սյունիքի մարզպետ Սուրենն […]

Ծառուկյանը փոշմանեց. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, փետրվարի 19-ից Ֆրանսիայի Նիցցա քաղաքում գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ պետք է վերադառնար Հայաստան։ Նույնիսկ երեկ օդանավն ու թռիչքի համար անհրաժեշտ ամեն ինչը պատրաստ են եղել, սակայն վերջին պահին անհայտ պատճառներով Ծառուկյանը չի վերադարձել:

Ծառուկյանին կկախեն որպես սիմվոլ. Հրապարակ

ՀՀԿ-ում գտնում են, որ “հնարավոր” է ԲՀԿ պատգամավորներից եւս մեկի հարցը հայտնվի ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Ըստ թերթի, բանն այն է, որ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի սենյակում է դրել ԲՀԿ դրոշը, ինչն էթիկայի խախտում է, որովհետեւ նման հանձնաժողովներում, որպես սիմվոլ, պետք է լինի պետական եւ ոչ թե “սեփական” դրոշը: “Դա […]

Վայքում` ոչ Րաֆֆին. Ժամանակ

Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը երեկ միայն համացանցային կայքերից է իմացել, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է Վայքում հանրահավաք անցկացնել: Նա թերթին ասել է, որ արգելելու է հավաքի անցկացումը: “Օրենքով սահմանված կարգով պետք է քաղաքապետարնին մի քանի օր առաջ իրազեկեին, տարածք ուզեին, մենք էլ կզգուշացնեինք ոստիկանությանը եւ տարածք կտրամադրեինք` ինչ խնդիր կա, […]

Տեր-Պետրոսյանը վախեցավ Նիկոլից. Ժողովուրդ

Ըստ թերթի, Լեւոն Տեր-Պետորսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է “սեփականաշնորհել” ՀԱԿ-ը` Կոնգրեսի անվան տակ առնելով ինքնուրույն պայքար եւ ստեղծելով առանձին ընդդիմադիր միավոր: Եվ որպեսզի խափանվեր այդ ծրագիրը, ՀՀՇ արտահերթ համագումարում ՀԱԿ առաջնորդը շտապեց, ՀՀՇ-ականներին դեմ գնալով, անվանափոխել ՀՀՇ-ն` վերածելով ՀԱԿ-ի: Իսկ այն 28 մարդիկ, ովքեր […]

Ո՞վ է ղեկավարում Պետրոսին. Իրավունք

Ըստ թերթի, Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ հայտարարեց, որ նրանք, ովքեր ընտրել են Սերժ Սարգսյանին, չեն կարող համարվել ժողովուրդ, իսկ ողնաշար ունեն միայն այն քաղաքներն եւ գյուղերը, որտեղ հաղթել է ինքը՝ Րաֆֆին։  Թեկնածուն նման հայտարարություն է արել  ԲՀԿ-ին պատկանող “Կենտրոն” հեռուստատեսությամբ՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում։ Նույն հաղորդման ընթացքում Րաֆֆին ԲՀԿ-ին հրավիրեց միանալ ՀՀ նախագահի դեմ գործողություններին։ Արդյո՞ք […]

ՀՅԴ-ն էլի փակ արեց. Ժամանակ

 ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է հրավիրել՝ նախագահական ընտրություններից հետո ծավալված ժողովրդական ընդվզմանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանն ինչ-որ ձեւաչափով մասնակցելու հարցը քննարկելու համար։ Թերթի տեղեկություններոբ  քննարկվում է Ր. Հովհաննիսյանի ու “Ժառանգություն” կուսակցության հետ միասին ընդհանուր պլատֆորմով հանդես գալու հարցը։ Թերթի թղթակցի հետ  հեռախոսազրույցում տեղեկությունը չհերքեց նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, […]

Դեսպանի հարցը` ի՞նչ լուրեր կան. Հայկական ժամանակ

ՀՀ-ում` ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում “Կարֆուր” հիպերմարկետի բացմանը: “Ի՞նչ լուրեր կան “Կարֆուրից”,-գրել է դեսպանը: Թերթը հիշեցնում է, որ սա ԱՄՆ դեսպանի երկրորդ գրառումն է այս թեմայով եւ եզրակացնում.”Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որեւէ շահագրգրվածություն կամ պարապ ժամանակ հիշում է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի