11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մագդան էլ է ժողովրդի ներկայացուցիչ. Առավոտ

1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց եւ շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով` դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով “կարմիրներին”, բայց նաեւ չհակադրվելով նրանց: Այդպիսի “ապաքաղաքական” մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր “ուղեկիցներ” [попутчики]` ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք` մեր` բոլշեւիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչեւ որ մենք […]

Խոսրովը էլ պատգամավոր չի ուզում. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը մեծ ցանկություն ունի նոր ձեւավորվող կառավարությունում կամ մեկ այլ գերատեսչությունում պաշտոն ստանալ: Մասնավորապես, խոսվում է, որ նա ցանկանում է զբաղեցնել որեւէ նախարարի կամ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը: Խ. Հարությունյանը վերջերս շատ է սկսել խոսել պետական կառավարման համակարգում արդյունավետ կառավարման եւ գումարների արդյունավետ ծախսման […]

Նոր ընդդիմություն. Հրապարակ

Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել: Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` “Ժառանգության” հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ՀՅԴ թերթի աղբյուրն ասել է, որ իրենք […]

Օբաման կշտապի շամպայն խմելու. 168 ժամ

Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել են աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, բայց ոչ` թիվ 1 գերտերության նախագահ Բարաք Օբաման: Ճիշտ է, նախագահ Սարգսյանին շնորհավորել է Պետքարտուղար Ջոն Քերրին, բայց թերթի ունեցած տեղեկություններով` այսօր սպասվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանին կշնորհավորի նաեւ Սպիտակ տան ղեկավարը: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որ Օբաման […]

ԲՀԿ-ով՝ Սեդրակ Ռոբերտիչը . Հրապարակ

“Բարգավաճ Հայաստան”-ում այս օրերին սպասում են տեսնեն, թե ինչով  է ավարտվելու ընդդիմադիր նոր բեւեռի ձեւավորման գործընթացը. այն լինելու է Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի “հագով”, ինչպես նաեւ` իրենց կոալիցիա մտնելու առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ որոշելու են իրենց անելիքները: Մի բան, ըստ նրանց, հաստատ է. ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի […]

Րաֆֆու անունից նյարդայնանում են. Ժողովուրդ

Նախօրեին, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է` ՀԱԿ-ը միանա “Ժառանգության” ակցիային` ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. “Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք: Նույնիսկ ժամերն են տարբեր”: Սակայն մեկ օր անց` արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների անցկացումը […]

Երեւանը թարմ քաղաքապե՞տ կունենա. Հրապարակ

Նախագահական ընտրությունները դեռ չավարտված` իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երեւանի ավագանու ընտրությունները: Թերթի տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլեւս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի […]

Սյունիքի մարզպետից չեն վախենում. Ժամանակ

Այսօր “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենանալու Սյունիքի մարզում: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բավական յուրօրինակ է պատրաստվում նրա այցին: Մեղրիից թերթին պատմել են, որ քաղաքապետարանների, մարզպետարանի եւ պետական կառույցների աշխատակիցներին հրահնագված է այսօր ընտանիքներով դուրս չգալ տանից, չմասնակցել թեկնածուի հավաքին: Սակայն մեղրեցիները ասում են, որ իրենք չեն վախենում մարզպետից:

Մի փաթաթեք վզիս. Առավոտ

Թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է դասադուլին.   Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, […]

Արգամիչը եղել է Բաղրամյան 26-ում. Ժողովուրդ

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿառաջնորդ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով` Աբրահամյանի Սարգսյանի հետ քննարկել է մարզպետերի հարցը ու փրոձել բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը վճռական է տրամադրված եղել` ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարական տան: ԱԺ-ում պտտվող լուրերի համաձայն` Սյունիքի մարզպետ Սուրենն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի